+28
Եղանակը Երևանում
Հայ

Siemens-ի առաջատար տեխնոլոգիաները կկիրառվեն Հայաստանում (ՖՈՏՈ)

12:59
01 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Եվրոպայի խոշորագույն արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ Siemens-ի՝ Բեռլինում տեղակայված արտադրություն, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը շրջել է գազատուրբինների արտադրությունում, ծանոթացել արտադրական գործընթացին, որից հետո հանդիպել է ղեկավարության հետ։

Армен Саркисян

Siemens ընկերությունը Հայաստանում ներգրավված է էներգետիկայի բնագավառում իրականցվող խոշոր ներդրումային ծրագրում․ իտալական «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունների հետ Siemens-ն իրականացնելու է Երևանում գազատուրբինային ՋԷԿ-ի կառուցումն ու շահագործումը: 250 մեգավատտ հզորությամբ ՋԷԿ-ի կառուցման համար օգտագործվելու են Siemens ընկերության գերարդյունավետ գազային տուրբինները: Նախատեսվում է, որ ՋԷԿ-ն էապես կբարձրացնի Հայաստանի էներգաարտադրական հնարավորությունները։

Հանդիպմանը նախագահին տեղեկություններ են ներկայացվել ծրագրի իրականացման ընթացքի, օտագործվելիք տեխնոլոգիաների մասին։

Армен Саркисян

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Siemens-ի առաջատար տեխնոլոգիաների, ինչպես նաև փորձի կիրառումը կարևոր դեր կունենան ծրագրի արդյունավետ իրականացման գործում։ Նրա խոսքվ. «Տուրբինն ինքնին ամբողջովին կառավարվում է նոր տեխնոլոգիաներով: Հետևաբար, ունենալով գերժամանակակից տուրբինը Հայաստանում, համագործակցելով Siemens–ի հետ, կարող ենք նաև մտածել, թե ինչ նոր ծրագրեր են հնարավոր իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ծրագրավորման ոլորտներում և Siemens–ի հետ համագործակցության այլ ճանապարհներ բացենք»։

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Siemens–ի հետ համագործակցությունը շարունակական կլինի։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:17
10 Սեպտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանը Հայաստան կայցելի. WCIT կազմկոմիտե
Քարդաշյանը հանդես կգա որպես հիմնական զեկուցող և պանելիստ։
21:15
01 Սեպտեմբերի 2019
Google-ն iPhone-ներից անձնական տվյալների զանգվածային արտահոսք է հայտնաբերել
Google ընկերությունը հայտնաբերել է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վարակման կայքերը:
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
17:11
24 Օգոստոսի 2019
Աշնանային «խնձոր». Apple–ը միանգամից 3 նոր iPhone կներկայացնի
Apple–ը սեպտեմբերին կներկայացնի iPhone–ի երեք նոր մոդելներ
14:58
18 Օգոստոսի 2019
Փորձագետները պարզել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը (ՎԻԴԵՈ)
DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։

15:31
17 Օգոստոսի 2019
Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում
«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
11:56
12 Օգոստոսի 2019
Երկրագնդին Քեոփսի բուրգի չափերի աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին հսկա աստերոիդ է մոտենում։
21:15
11 Օգոստոսի 2019
Sony–ին ներկառուցվող օդորակիչով վերնաշապիկ է մշակել (ՎԻԴԵՈ)
Sony–ն ներկայացրել է վերնաշապիկ` ներկառուցվող օդորակիչով։
20:37
14 Հուլիսի 2019
Ռոբոտները չեն կարող փոխարինել լրագրողներին, քանի որ ընդունակ չեն զգալու համատեքստը
Ռոբոտները երբեք չեն կարողանա փոխարինել լրագրողներին` համատեքստ զգալու ընդունակության բացակայության և խոսքի հետ աշխատելու անկարողության պատճառով:
21:15
07 Հուլիսի 2019
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները
Հայտնի են տղամարդկանց մոտ անպտղություն առաջացնող մթերքները:
21:15
06 Հուլիսի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
22:12
01 Հուլիսի 2019
Աստղաբանները զգուշացրել են հուլիսի 2–ի խավարման վտանգների մասին
Երկիր մոլորակի որոշ բնակիչներ կարող են երեքշաբթի հետևել Արևի ամբողջական խավարման։