ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի` դեկտեմբերի 22–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Զարգացումները Ռուսաստանում և ԱՄՆ-ում Հայաստանի հետ առնչությունների համատեքստում» թեմայով։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն Ռուսաստանում և ԱՄՆ–ում Հայաստանի հետ փոխհարաբերությունների համատեքստում ներկայացված քաղաքական գործընթացները։
Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
– ԵՊՀ միջազգային գործակցության վարչության պետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը;
«Հայացք» վերլուծական կենտրոնի փոևձագետ Լիանա Հովհաննիսյանը։
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-