ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` մարտի 28–ին ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս` նվիրված «Հայաստանում զբոսաջրջության զարգացմանն ուղղված նորարական գաղափարները» հեքեթոնին, որը կանցկացվի Վանաձորում ապրիլի 7-8–ին։
Հեքեթոնը իրականացվում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ:
Ասուլիսի բանախոսներն են`
Էվա Նահեր – ԵՄ -«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար,
Ամալյա Եղոյան - ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ,
Զարմինե Զեյթունցյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ,
Բագրատ Ենգիբարյան - Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն,
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-