487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-3
Եղանակը Երևանում
Հայ
Սոցիալական ցանցերում ԶԼՄ-ների ինտեգրման հարցերի վերաբերյալ տեսասեմինար կանցկացվի Երևանում հոկտեմբերի 31-ին
13:00
27 Հոկտեմբերի 2011

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հոկտեմբերի 31-ին տեսասեմինար կանցկացվի՝ նվիրված սոցիալական ցանցերում զանգվածային լրատվամիջոցների ինտեգրման հարցերին և այն հնարավորություններին, որոնք Facebook-ը բացում է մեդիա-ընկերությունների համար:

«Workshop от Facebook» ուսուցողական տեսասեմինարը կանցկացվի տեսակամուրջի ձևաչափով Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիևի, Աստանայի, Թբիլիսիի, Քիշնևի, Երևանի, Տոմսկի հետ:

Աշխարհի խոշորագույն Facebook սոցիալական ցանցի կողմից մեդիա ընկերությունների համար բացվող հնարավորությունների, ինչպես նաև այդ փոխգործակցության հեռանկարների մասին կպատմեն Ռուսաստանում Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչ Եկատերինա Սկորոբոգատովան և Ռուսաստանում, Լեհաստանում, Կորեայում և Արևելյան Եվրոպայում Facebook-ի միջազգային զարգացման մենեջեր Անժելա Ցեն:

Նրանք կկիսեն նաև տեղեկություններն այն մասին, թե ինչպես է Facebook-ի օգնությամբ ձևափոխվում հաղորդակցությունը մարդկանց միջև, ինչպես են մարդիկ օգտագործում մեդիա-կոնտենտը, առաջարկում այն իրենց ընկերներին և կիսում ամենատարբեր տեղեկություններն իրենց մասին՝ սկսած մանրուքներից և ավարտած խոշոր իրադարձություններով:

«F8 համաժողովում մենք Facebook-ի հարթակում մի շարք կարևոր փոփոխություններ ենք ներկայացրել,- ասում է Անժելա Ցեն: - Այս սեմինարի շրջանակներում մենք կպատմենք, թե ինչը և ինչու է փոխվել, ինչպես կարող են դրա հետ աշխատել ռուսական մեդիան և գործընկերները»: Կներկայացվի Facebook-ի հարթակում «ՌԻԱ Նովոստի» մեդիահոլդինգի փորձը, ինչպես նաև արտասահմանյան առաջատար ԶԼՄ-ների հաջողված գործերը:

Նախատեսվում է, որ Facebook սոցիալական ցանցի պրակտիկների ուսուցողական սեմինարին կմասնակցեն ռուսական առաջատար ԶԼՄ-ների, գովազդային և կրեատիվ գործակալությունների ավելի քան 300 ներկայացուցիչներ, ինչպես նաև digital-շուկայի փորձագետներ:

Սոցիալական ցանցերի տարածման և մասսայականացման շնորհիվ ժամանակակից մեդիա տարածությունն արմատապես փոխվում է: Նոր մեդիաձևաչափերի ի հայտ գալն օգտատերերին սովորական սպառողներից վերածել է տեղեկության տարածման համակարգի մասնակիցների: Բազմաթիվ ժամանակակից ԶԼՄ-ների համար սոցիալական մեդիան դարձել է աշխատանքային ստանդարտ գործիք:

Facebook ծառայության խորհրդատվական բնույթը թույլ է տվել ստեղծել մեդիակոնտենտի փոխանակման խոշորագույն հարթակներից մեկը: Այս սոցիալական ցանցը ԶԼՄ-ներին դիտարկում է որպես գործընկերների և նրանց համար ստեղծում է լսարանի հետ աշխատանքը թեթևացնող տարբեր գործիքներ: Մեդիաընկերությունները և կոնտենտ պրովայդերներն իրենց հերթին, օգտագործելով Facebook-ը, պարզապես ավելացնում են տրաֆիկի ծավալները, բայց, նախևառաջ, ստանում են լսարանի խորն ըմբռնումը և հետագայում այն պահելու գործիքները:

Սեմինարն անցկացնում է ՌԻԱ Նովոստին Facebook-ի հետ համատեղ: Նախատեսվում է սեմինարի առցանց հեռարձակում ՌԻԱ Նովոստիի 70-ամյակին նվիրված կայքով՝ ՌԻԱ 7.0 (http://ria.ru/ria70/) և Facebook սոցիալական ցանցում ՌԻԱ Նովոստիի ալիքով:

Սեմինարն անվճար է: Տեղերը սահմանափակ են: Սեմինարի մասնակցության հարցերով դիմել Գայանե Հովհաննիսյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ 093 25 12 19, կամ 52-83-92 (ներքին՝ 108), ինչպես նաև hgayane@arka.am էլեկտրոնային հասցեով: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:35
19 Հունվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս Բաքվի ջարդերի թեմայով
Ուրբաթ` հունվարի 20–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվի ջարդեր. 27 տարի անց. նոր փաստեր, նոր փաստաթղթեր» թեմայով։
19:06
23 Դեկտեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Օպերատորների Հայկական Միության» ստեղծմանը
Երկուշաբթի` դեկտեմբերի 26–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Օպերատորների Հայկական Միության» ստեղծմանը։
15:42
20 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Զարգացումները Մերձավոր Արևելքում. տարվա ամփոփում» թեմայով
Չորեքշաբթի` դեկտեմբերի 21-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Զարգացումները Մերձավոր Արևելքում. տարվա ամփոփում» թեմայով։

14:20
19 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Իտեգրացիոն գործընթացներ. ՀՀ-ն՝ որպես ԵԱՏՄ անդամ և ՀՀ-ԵՄ համագործակցություն» թեմայով
Երեքշաբթի` դեկտեմբերի 20-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Իտեգրացիոն գործընթացներ. ՀՀ-ն՝ որպես ԵԱՏՄ անդամ և ՀՀ-ԵՄ համագործակցություն» թեմայով։
16:19
16 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Ադրբեջան. 2016 թվականի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները» թեմայով
Երկուշաբթի` դեկտեմբերի 19–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Ադրբեջան. 2016 թվականի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները» թեմայով։
12:46
15 Դեկտեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման զարգացումները 2016 թ.–ին» թեմայով
Ուրբաթ` դեկտեմբերի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման զարգացումներն ու բանակցային գործընթացը 2016 թ.–ին» թեմայով։

12:23
13 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Ղարաբաղյան խնդիր. տարվա արդյունքները» թեմայով
Չորեքշաբթի` դեկտեմբերի 14–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Ղարաբաղյան խնդիր. տարվա արդյունքները» թեմայով։
17:23
09 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությունը, վերջին զարգացումները և 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները›› թեմայով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությունը, վերջին զարգացումները և 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները›› թեմայով:
11:34
28 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Քաղաքական գործընթացները ՀՀԿ–ի համագումարից հետո» թեմայով
Ասուլիսի ընթացքում կքննարկվեն երկրի քաղաքական կյանքում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները նախընտրական ժամանակահատվածում։
11:40
24 Նոյեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս «Առաջիկա ձմռան եղանակակլիմայական պայմանների կանխատեսումն ու վերլուծությունը» թեմայով
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Առաջիկա ձմռան եղանակակլիմայական պայմանների կանխատեսումն ու վերլուծությունը» թեմայով։
14:06
15 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված GITI-2016-ին հայկական ՏՀՏ պատվիրակության մասնակցությանը
Չորեքշաբթի` նոյեմբերի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս: