480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Փարաջանով» ֆիլմը նոր հայացք է մեծանուն վարպետի նկատմամբ. Ավետիքյան
13:00
15 Մայիսի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Փարաջանով» ֆիլմը մեծանուն վարպետի նկատմամբ նոր հայացք է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ֆիլմի ռեժիսոր և գլխավոր դերակատար Սերժ Ավետիքյանը։

«Երբ կենսագրական ֆիլմ է նկարահանվում, մարդիկ միշտ նրանից իրականություն են սպասում, միաժամանակ մեր ֆիլմը գեղարվեստական ստեղծագործություն է, Փարաջանովի մասին նոր տեսլական», – ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե որքա՞ն բարդ էր մարմնավորել Փարաջանովի կերպարը` Ավետիքյանը նշել է, որ իրականում ոչ մի դերասան չի կարող ամբողջովին մտնել իր հերոսի կերպարի մեջ, նա պարզապես «իր հոգում տարածք է բացում, որտեղ ապրում է այդ կերպարը»։

Դերասանը համոզված է, որ ֆիլմի հաջողությունը ողջ անձնակազմի համախմբված աշխատանքն է։

«Ամեն ֆիլմ մի ամբողջություն է։ Սակայն դերասանին կամ ռեժիսորին միայնակ որևէ բան չի հաջողվի ստեղծել, դրա համար հարկավոր է, որպեսզի հանդիպեն բոլոր մասնակիցները` ֆիլմի ստեղծողները», – ասել է նա։

Միաժամանակ Ավետիքյանն ընդգծել է, որ ֆիլմի «ծննդյան» բոլոր մասնակիցների հանդիպման և համախմբված աշխատանքի շնորհիվ «հատուկ կամուրջ է կառուցվել, որը թույլ է տվել հանդիսատեսին ճանապարհորդել Փարաջանովի աշխարհում»։

Նա նաև պատմել է, որ ֆիլմը մեծ հաջողությամբ ցուցադրվել է 15 միջազգային փառատոնների ժամանակ` արժանանալով մի շարք մրցանակների։ Այն ցուցադրվել է նաև վերջերս Բուխարեստում կայացած կինոփառատոնի ժամանակ։ Ավետիքյանը տեղեկացրել է, որ վերջերս ֆիլմը ռուսական կինովարձույթ է դուրս եկել, իսկ տարեվերջին նախատեսվում է, որ այն կհայտնվի Ֆրանսիայի կինովարձույթում։

«Փարաջանով« ֆիլմը նկարահանել են 2013թ.-ին, այն Հայաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Վրաստանի համատեղ արտադրանք է։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 4–ին Չեխիայում կայացած «Կառլովի Վարի» փառատոնի ժամանակ, հուլիսի 13–ին ֆիլմը ցուցադրվել է որպես եզրափակիչ կինոնկար «Ոսկե ծիրան» երևանյան 10–րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, իսկ հուլիսի 17–ին այն ներկայացվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի ժամանակ։

95 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացնում է հռչակավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի և ստեղծագործության առանցքային իրադարձությունները։ Փարաջանովը «Նռան գույնը», «Աշիղ քերիբ», «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմերի և այլ կինոգլուխգործոցների հեղինակն է։ Ֆիլմում Փարաջանովի կերպարը մարմնավորել է Սերժ Ավետիքյանը։

Երևանում մայիսի 13–ին տեղի է ունեցել «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունը, որտեղ «Փարաջանով» ֆիլմն արժանացել է չորս մրցանակների «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասան» և «Լավագույն նկարիչ» անվանակարգերում։

Ֆրանսահայ ռեժիսոր, դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Սերժ Ավետիքյանը ծնվել է 1955 թ.–ին Երևանում։ 15 տարեկանում նրա ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Մյոդոնի դրամատիկ արվեստների կոնսերվատորիայում ուսումն ավարտելուց հետո Ավետիքյանը եկել է Փարիզ, որտեղ 1976 թ.–ին մի խումբ համախոհների հետ թատերախումբ է ստեղծել` զուգահեռաբար նկարահանվելով նաև կինոյում։ Նրա ֆիլմադարանում մոտ 60 ֆիլմ կա, որոնց թվում են` «Մենք մի ամբողջություն ենք» (1979), «Փղի անկյունագիծը» (1984), «Մայրիկ» (1991), «Արամ» (2002), «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (2006), «Սալորաչրով ճուտիկը» (2011), «Հարսնացուն կրկեսից» (2011) և «Փարաջանով» (2013)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:34
28 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Քաղաքական գործընթացները ՀՀԿ–ի համագումարից հետո» թեմայով
Ասուլիսի ընթացքում կքննարկվեն երկրի քաղաքական կյանքում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները նախընտրական ժամանակահատվածում։
11:40
24 Նոյեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս «Առաջիկա ձմռան եղանակակլիմայական պայմանների կանխատեսումն ու վերլուծությունը» թեմայով
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Առաջիկա ձմռան եղանակակլիմայական պայմանների կանխատեսումն ու վերլուծությունը» թեմայով։
14:06
15 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված GITI-2016-ին հայկական ՏՀՏ պատվիրակության մասնակցությանը
Չորեքշաբթի` նոյեմբերի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս:
06:00
09 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների արդյունքների և հայ–ամերիկյան հարաբերությունների հեռանկարների թեմայով
Հինգշաբթի` նոյեմբերի 10–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների արդյունքները. հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։
18:35
04 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Հայաստանը նորարար և տեխնոլոգիական երկիր է. ՏՏ ներուժն ու ոլորտի վերջին զարգացումները» թեմայով
Երկուշաբթի` նոյեմբերի 7–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Հայաստանը նորարար և տեխնոլոգիական երկիր է. ՏՏ ներուժն ու ոլորտի վերջին զարգացումները» թեմայով։
10:30
01 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` Ուկրաինա հայկական ԶԼՄ–ների ղեկավարների այցի թեմայով
Չորեքշաբթի` հոկտեմբերի 2–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս`«Ուկրաինա հայկական ԶԼՄ–ների ղեկավարների այցի արդյունքները» թեմայով։
10:00
01 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` կիբերանվտանգության և տեղեկատվական խոցելիության թեմայով
Չորեքշաբթի` նոյեմբերի 2–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Կիբերանվտանգությունն ու տեղեկատվական խոցելիության հարցերը» թեմայով։
10:00
28 Հոկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս «Ազգային անվտանգության խնդիրները գլոբալիզացման և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում» թեմայով
Երկուշաբթի` հոկտեմբերի 31–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Ազգային անվտանգության խնդիրները գլոբալիզացման և ինտեգրացիոն գործընթացների պայմաններում» թեմայով։
16:44
27 Հոկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս` նվիրված Street Workout-ի Հայաստանի 4–րդ առաջնությանը
Ուրբաթ` հոկտեմբերի 28–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի մամուլի ասուլիս, որը  նվիրված կլինի Street Workout-ի Հայաստանի չորրորդ առաջնության ազդարարմանը:
12:26
26 Հոկտեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջանային այցը» թեմայով
Հինգշաբթի` հոկտեմբերի 27–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «ԵԱՀԿ ՄԽ տարածաշրջանային այցը. Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի հեռանկարները» թեմայով։
10:00
26 Հոկտեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցության թեմայով
Հինգշաբթի` հոկտեմբերի 27–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` «Հայաստանի և Ռուսաստանի տեղեկատվական համագործակցությունը. Փոխըմբռնման ճգնաժամ և նոր հնարավորություններ երկխոսության համար» թեմայով։
14:03
24 Հոկտեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` ««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում» թեմայով
Երեքշաբթի` հոկտեմբերի 25–ին, ժամը 12։30–ին «Նովոստի–Արմենիա» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` ««Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում» թեմայով։