478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ՝ «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց... » թեմայով:
11:53
18 Ապրիլի 2011

Երեքշաբթի՝ ապրիլի 19-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. 96 տարի անց... » թեմայով Երևան-Մոսկվա մուլտիմեդիոն տեսակամուրջ:

Միջոցառումը նվիրված է հայ ժողովրդի պատմության ամենամեծ ողբերգության 96-րդ տարելիցին: 1915 թ.-ի ապրիլի 24-ից սկսվել է Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության այլ գավառների հայ բնակչության արտաքսումն ու զանգվածային ոչնչացումը, որը շարունակվել է մինչև 1923 թվականը: Այդ տարիների ընթացքում ոչնչացվել է միլիոնից ավել մարդ, ոչնչացվել են հազարավոր հայկական ձեռագրեր, քանդվել են հարյուրավոր պատմական և ճարտարապետական հուշարձաններ, պղծվել են հայ ժողովրդի սրբավայրերը: Հայոց ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է ազդեցիկ միջազգային կազմակերպությունների և աշխարհի բազմաթիվ երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի կողմից: Վերապրված ողբերգությունն արտացոլվել է հայ ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա և մշտապես պահպանվել է պատմական հիշողության մեջ: Եվ այսօր Ցեղասպանությունն անբուժելի վերք է հայ ժողովրդի հոգում: Բանավեճի ընթացքում անդրադարձ կկատարվի ինչպես պատմությանը, այնպես էլ  այսօրվան, քանի որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն պատմական, այլև ներկայի և ապագայի հարց է:

Երևանից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը,

-         ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը

-         Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն՝

-         Մարդու իրավունքների մոսկովյան բյուրոյի տնօրեն, ՌԴ հանրային պալատի անդամ Ալեքսանդր Բրոդը,

-         Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը,

-         Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիեի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

*-Մուլտիմեդիոն միջոցառումը նյուսմեյքերի և լսարանի միջև շփման նորարարական ձև է, որը ենթադրում է տարբեր նյութերի վիզուալ օգտագործում, որոնք թույլ են տալիս առավել ամբողջականորեն և բազմակողմանիորեն քննարկել ասուլիսի թեման: Մուլտիմեդիոն նյութերը նման միջոցառման ընթացքում նյուսմեյքերի պատմության մի մասն են և օգտագործվում են սրահում գտնվող լրագրողների կողմից, ինչպես նաև ցուցադրվում են կայքի օգտագործողներին օն-լայն հեռարձակման ընթացքում:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան (մենեջեր). բջջային հեռախոսահամար՝ (093) 25-12-19 --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:00
12 Հուլիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Տատյանա Դանիլյանցի վավերագրական ֆիլմին և «Ոսկե ծիրանի» շրջանակում կայանալիք բացառիկ համերգին
Հինգշաբթի` հուլիսի 13--ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի վավերագրական  ֆիլմի պրեմիերային:
14:58
06 Հուլիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բնակավայրերի անմիջական մոտակայքում Ադրբեջանի բանակի դիրքերի տեղակայման հարցը վերջին միջադեպերի օրինակներով» թեմայով
Հինգշաբթի` հուլիսի 6-ին, ժամը 16:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Բնակավայրերի անմիջական մոտակայքում Ադրբեջանի բանակի դիրքերի տեղակայման հարցը վերջին միջադեպերի օրինակներով» թեմայով։

13:41
26 Հունիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Թթի փառատոնին նվիրված ասուլիս
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Սյունյաց ավանդույթներ. թութ» խորագրով չորրորդ ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիս։
12:42
21 Հունիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված առաջին Ինժեներական համաժողով-ցուցահանդեսին
Հինգշաբթի, hունիսի 22-ին, ժամը 12:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս:  
13:07
31 Մայիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ադրբեջանում հայատյացության քաղաքականության լուսաբանման նախագծերի շնորհանդեսը
Հունիսի 1–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի մի շարք նախագծերի շնորհանդեսը` նվիրված Ադրբեջանում հայատյացության քաղաքականության լուսաբանմանը:
11:42
25 Մայիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված ՌԴ–ում Սլեքլայնի փառատոնում հայ մարզիկների հասած հաջողություններին
Ուրբաթ` մայիսի 26–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս «Սլեքլայնի հայկական թիմի հաջողությունները Ռուսաստանում» թեմայով։
11:52
18 Մայիսի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Հայաստան և Սփյուռք. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով
Ուրբաթ` մայիսի 19-ին, ժամը 12:00-ին «Նովոստի – Արմենիայի» մամուլի սրահում տեղի կունենա ասուլիս « Հայաստան և Սփյուռք. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:
14:43
17 Մայիսի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի միջև հումանիտար գործակցության վերաբերյալ
Հինգշաբթի` մայիսի 18–ին, ժամը 11–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս:
12:12
15 Մայիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված Sevan Startup Summit 2017–ին
Մայիսի 16–ին, ժամը 12։00–ին Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումին։
18:03
02 Մայիսի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Երևանի գինու օրեր» միջոցառմանը նվիրված ասուլիս
Չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս:
15:58
26 Ապրիլի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համահայկական շաբաթօրյակին
Հինգշաբթի` ապրիլի 27-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Համահայկական շաբաթօրյակ» թեմայով:
14:03
17 Ապրիլի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս ՌԴ-ում հայկական զբոսաշրջային արդյունքի և InTourExpo 2017-ի ցուցահանդեսի վերաբերյալ
Երեքշաբթի՝ ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս: