485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջը՝ «Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով
13:22
19 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երկուշաբթի՝ օգոստոսի 23-ին, ժամը 14:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած այցի արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջը:

Օգոստոսի 19-ին պաշտոնական այցով Երևան է ժամանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Արդեն հայտնի է, որ բանակցությունների արդյունքում ծրագրվում է մի շարք համաձայնագրեր ստորագրել, որոնք վերաբերում են Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը, անօրինական ներգաղթի դեմ համատեղ պայքարին, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարացմանը և նոր խնդիրներին: Մի շարք կարևոր երկկողմ հարցերի քննարկում է ակնկալվում: Կարդարացվե՞ն, արդյոք, այս այցի հետ կապված հույսերը, ինչպե՞ս են ռուս և հայ փորձագետները գնահատում բանակցությունների արդյունքները, ի՞նչ է մնացել այցի փակագծերի հետևում, երկկողմ ինչպիսի՞ հարցերն են պահանջում ռուսական և հայկական քաղաքական ու փորձագիտական հանրության ներկայացուցիչների ուշադրությունը, այս և այլ հարցերին կպատասխանեն տեսակամուրջի մասնակիցները:

Երևանից տեսակամուրջին կմասնակցեն

-         ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալյանը,

-         ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը,

-         Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը,

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն

-         ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը,

-         Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը,

-         Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:06
23 Դեկտեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Օպերատորների Հայկական Միության» ստեղծմանը
Երկուշաբթի` դեկտեմբերի 26–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված «Օպերատորների Հայկական Միության» ստեղծմանը։
15:42
20 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Զարգացումները Մերձավոր Արևելքում. տարվա ամփոփում» թեմայով
Չորեքշաբթի` դեկտեմբերի 21-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Զարգացումները Մերձավոր Արևելքում. տարվա ամփոփում» թեմայով։

14:20
19 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Իտեգրացիոն գործընթացներ. ՀՀ-ն՝ որպես ԵԱՏՄ անդամ և ՀՀ-ԵՄ համագործակցություն» թեմայով
Երեքշաբթի` դեկտեմբերի 20-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Իտեգրացիոն գործընթացներ. ՀՀ-ն՝ որպես ԵԱՏՄ անդամ և ՀՀ-ԵՄ համագործակցություն» թեմայով։
16:19
16 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Ադրբեջան. 2016 թվականի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները» թեմայով
Երկուշաբթի` դեկտեմբերի 19–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Ադրբեջան. 2016 թվականի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները» թեմայով։
12:46
15 Դեկտեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման զարգացումները 2016 թ.–ին» թեմայով
Ուրբաթ` դեկտեմբերի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ղարաբաղյան հակամարտություն. կարգավորման զարգացումներն ու բանակցային գործընթացը 2016 թ.–ին» թեմայով։

12:23
13 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Ղարաբաղյան խնդիր. տարվա արդյունքները» թեմայով
Չորեքշաբթի` դեկտեմբերի 14–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Ղարաբաղյան խնդիր. տարվա արդյունքները» թեմայով։
17:23
09 Դեկտեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությունը, վերջին զարգացումները և 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները›› թեմայով
Դեկտեմբերի 12-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` ‹‹Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործունեությունը, վերջին զարգացումները և 2016 թվականի ՏՏ ոլորտի արդյունքները›› թեմայով:
11:34
28 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Քաղաքական գործընթացները ՀՀԿ–ի համագումարից հետո» թեմայով
Ասուլիսի ընթացքում կքննարկվեն երկրի քաղաքական կյանքում իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները նախընտրական ժամանակահատվածում։
11:40
24 Նոյեմբերի 2016
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս «Առաջիկա ձմռան եղանակակլիմայական պայմանների կանխատեսումն ու վերլուծությունը» թեմայով
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Առաջիկա ձմռան եղանակակլիմայական պայմանների կանխատեսումն ու վերլուծությունը» թեմայով։
14:06
15 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված GITI-2016-ին հայկական ՏՀՏ պատվիրակության մասնակցությանը
Չորեքշաբթի` նոյեմբերի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս:
06:00
09 Նոյեմբերի 2016
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների արդյունքների և հայ–ամերիկյան հարաբերությունների հեռանկարների թեմայով
Հինգշաբթի` նոյեմբերի 10–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «ԱՄՆ–ում նախագահական ընտրությունների արդյունքները. հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով։