482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայաստանում ռուսաց լեզվի ապագան» թեմայով
12:54
17 Հուլիսի 2010

Երեքշաբթի՝ հուլիսի 20-ին, ժամը 12:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կկազմակերպվի «Հայաստանում ռուսաց լեզվի ապագան» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջը:

ՀՀ խորհրդարանը 2010 թ.-ի հունիսի 24-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որը ենթադրում է օտար լեզվով, այդ թվում նաև ռուսաց լեզվով ուսուցմամբ դպրոցների ներդրումը: Օրինագծի նախնական տարբերակը դժգոհության ալիք է առաջացրել հասարակության շրջանում և նույնիսկ ուղեկցվել է բողոքի ակցիաներով:

Ո՞րն է օրինագծի նկատմամբ բնակչության բացասական վերաբերմունքի պատճառը, ինչու՞ Հայաստանում ոչ միանշանակ կերպով է ընդունվել օտար լեզվով, այդ թվում նաև ռուսաց լեզվով ուսուցմամբ դպրոցների ներդրումը: Կարո՞ղ է, արդյոք, ռուսաց լեզուն վնասել հայ կամ ցանկացած այլ ժողովրդի ինքնությանը, ի՞նչն է այսօր կապում Ռուսաստանին և Հայաստանին, և ի՞նչն է կապելու մեր ժողովուրդներին ապագայում: Ինչպե՞ս է զարգանում ռուս-հայկական համագործակցությունը հումանիտար ոլորտում, ո՞վ և ինչպե՞ս պետք է պահպանի ռուսաց լեզուն ԱՊՀ-ի տարածքում: Այս և այլ հարցերին կպատասխանեն տեսակամուրջի մասնակիցները:

Երևանից տեսակամուրջին կմասնակցեն

-          ճարտարապետ Լևոն ԻԳԻԹՅԱՆԸ,

-          «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:

Մոսկվայից տեսակամուրջին կմասնակցեն

-          Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր ԶԱԽԱՐՈՎԸ,

-          Պատմաբան, գրող, Կովկասի գծով փորձագետ Անդրեյ ԵՊԻՖԱՆՑԵՎԸ:

-          Ռոսսոտրուդնիչեստվոյի և «Ռուսկի միր» հիմնադրամի ներկայացուցիչները:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:52
18 Մայիսի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Հայաստան և Սփյուռք. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով
Ուրբաթ` մայիսի 19-ին, ժամը 12:00-ին «Նովոստի – Արմենիայի» մամուլի սրահում տեղի կունենա ասուլիս « Հայաստան և Սփյուռք. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով:
14:43
17 Մայիսի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս Ռուսաստանի, Հայաստանի և Արցախի միջև հումանիտար գործակցության վերաբերյալ
Հինգշաբթի` մայիսի 18–ին, ժամը 11–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս:
12:12
15 Մայիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված Sevan Startup Summit 2017–ին
Մայիսի 16–ին, ժամը 12։00–ին Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս` նվիրված Sevan Startup Summit ամենամյա վրանային բիզնես ֆորումին։
18:03
02 Մայիսի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Երևանի գինու օրեր» միջոցառմանը նվիրված ասուլիս
Չորեքշաբթի «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս:
15:58
26 Ապրիլի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համահայկական շաբաթօրյակին
Հինգշաբթի` ապրիլի 27-ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Համահայկական շաբաթօրյակ» թեմայով:
14:03
17 Ապրիլի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս ՌԴ-ում հայկական զբոսաշրջային արդյունքի և InTourExpo 2017-ի ցուցահանդեսի վերաբերյալ
Երեքշաբթի՝ ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս:
13:34
29 Մարտի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրերին
Հինգշաբթի` մարտի 30–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի խոստումները և տնտեսական ծրագրերը» թեմայով։
11:57
11 Մարտի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ֆյոդոր Լուկյանովի մամուլի ասուլիսը
Երկուշաբթի` մարտի 13–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Փոփոխությունների ժամանակաշրջան. աշխարհը` գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» թեմայով։
11:04
02 Մարտի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքներին
Ուրբաթ` մարտի 3–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքները» թեմայով։
15:23
23 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված Մեծ պահքին և Բարեկենդանին
Ուրբաթ` փետրվարի 24–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Մեծ պահքին և Բարեկենդանին։
12:59
22 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Դենիս Դվորնիկովի ասուլիսն արցախյան հանրաքվեի թեմայով
Հինգշաբթի` փետրվարի 23–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները» թեմայով։
15:12
15 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ռուսական քաղաքականության կովկասյան վեկտորը» թեմայով
Փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի–Արմեիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ռուսական քաղաքականության կովկասյան վեկտորը» թեմայով: