482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Սամբոյի պատանեկան միջազգային մրցաշարին նվիրված մամուլի ասուլիս
16:07
14 Հուլիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հինգշաբթի՝ հուլիսի 15-ին, ժամը 13:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարին նվիրված մամուլի ասուլիս։

«Միկա» մարզահամալիրում հուլիսի 16-19-ը կանցկացվի Սամբոյի միջազգային պատանեկան մրցաշարը, որը կրելու է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի անունը և նվիրվելու է երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած Մեծ հաղթանակի 65-րդ տարեդարձին: Մրցաշարի կազմակերպիչներն են Ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան և Հայաստանում «Ռոսոոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև այլ երկրների տարբեր քաղաքների, այդ թվում Արմավիրի, Օրենբուրգի, Սոչիի, Օդեսայի, Թբիլիսիի սամբոյի ազգային ֆեդերացիաներն ու սպորտային կազմակերպությունները։ Բացի տղամարդկանց թիմերից, մրցույթին կմասնակցեն նաև կանանց հավաքականները։

Մամուլի ասուլիսի մասնակիցներն են՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդատու, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը, Սամբոյի Ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, Սամբոյի Ֆեդերացիայի պատվավոր նախագահ, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը։

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:08
17 Նոյեմբերի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Սումգայիթ – 30. Մարդկության դեմ չպատժված հանցագործություն» ասուլիսը
Շաբաթ` նոյեմբերի 18–ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Սումգայիթ – 30. Մարդկության դեմ չպատժված հանցագործություն» մամուլի ասուլիսը։
17:10
14 Նոյեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս` նվիրված Գյումրիում հանրապետական high tech համաժողովին
Չորեքշաբթի` նոյեմբերի 15–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս` նվիրված Գյումրիում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով high tech համաժողովին։
16:14
19 Հոկտեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Սարգսյան–Ալիև հանդիպմանը
Ուրբաթ` հոկտեմբերի 20–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու դրա արդյունքները» թեմայով։
17:12
17 Հոկտեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքներին
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. ղարաբաղյան հիմնահարցի հետագա զարգացումները» թեմայով։
14:05
03 Հոկտեմբերի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս Հայաստանի աշխատաշուկայի վերլուծության թեմայով
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Հայաստանի աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն» թեմայով։
15:21
02 Հոկտեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Հայաստանի ստարտափ ակադեմիա» ծրագրի մեկնարկին
Երեքշաբթի` հոկտեմբերի 3–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագրի մեկնարկին։
18:05
20 Սեպտեմբերի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս
Ուրբաթ «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս։
10:00
18 Սեպտեմբերի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ռեստորանային սննդի Yerevan Food Fest առաջին փառատոնին նվիրված ասուլիս
Երեքշաբթի` սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս:
14:29
04 Սեպտեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Մշակութային վերածնունդ» փառատոնին
Սեպտեմբերի 5–ին ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին։
12:00
12 Հուլիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Տատյանա Դանիլյանցի վավերագրական ֆիլմին և «Ոսկե ծիրանի» շրջանակում կայանալիք բացառիկ համերգին
Հինգշաբթի` հուլիսի 13--ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի վավերագրական  ֆիլմի պրեմիերային:
14:58
06 Հուլիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բնակավայրերի անմիջական մոտակայքում Ադրբեջանի բանակի դիրքերի տեղակայման հարցը վերջին միջադեպերի օրինակներով» թեմայով
Հինգշաբթի` հուլիսի 6-ին, ժամը 16:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Բնակավայրերի անմիջական մոտակայքում Ադրբեջանի բանակի դիրքերի տեղակայման հարցը վերջին միջադեպերի օրինակներով» թեմայով։