487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ «Հայոց ցեղասպանություն. պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» թեմայով
11:15
19 Ապրիլի 2010

Չորեքշաբթի՝ ապրիլի 21-ին, ժամը 11:00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա «Հայոց ցեղասպանություն. պատմական հիշողություն և ժամանակակից իրողություններ» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջ՝ նվիրված Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:

1915 թ.-ի ապրիլի 24-ին թուրքական իշխանությունները ձերբակալեցին և մահապատժի ենթարկեցին Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանի հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչների: 1915-1923թթ. ոչնչացվեց ավելի քան 1,5 միլիոն հայ, ևս 500 հազարը ստիպված էին լքել իրենց տները:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրների խորհրդարաններ, սակայն ժամանակակից Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանության փաստը: Այն ժամանակվա թուրքական պետության գործողությունները Թուրքիայի կողմից մատուցվում են որպես «տեղահանում»՝ հայերի անվտանգության նպատակով, իսկ Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին այսօր խոսում են միայն թուրք մտավորականության առանձին ներկայացուցիչներ:

Ինչու՞ Թուրքիան մինչև այժմ չի ճանաչել Ցեղասպանությունը: Ինչպե՞ս կարգավորել այդ խնդիրը հայ-թուրքական հարաբերություններում: Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը Ցեղասպանության ճանաչման հարցում: Ի՞նչ հույսեր է կապում Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ: Ինչպե՞ս խուսափել նրանից, որպեսզի Ցեղասպանության թեման այսօր չդառնա քաղաքական մանիպուլյացիաների առարկա: Այս և այլ հարցերի կպատասխանեն միջոցառման մասնակիցները:

Երևանից միջոցառմանը կմասնակցեն՝

-         «Դաշնակցություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ,

-         Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ,

-         Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ ԴԵՄՈՅԱՆԸ.

Մոսկվայից միջոցառմանը կմասնակցեն՝

-         ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ,

-         ԱՊՀ ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր ԺԱՐԻԽԻՆԸ,

-         Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Վլադիմիր ԶԱԽԱՐՈՎԸ:

«Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7:

Հեռախոսներ հավատարմագրվելու համար՝ 52-83-92 (ներքին՝ 108), 52-83-64 (ներքին՝ 108), 56-72-10 (ներքին՝ 108):

Գայանե Հովհաննիսյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (093) 25 12 19:-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
14 Նոյեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս` նվիրված Գյումրիում հանրապետական high tech համաժողովին
Չորեքշաբթի` նոյեմբերի 15–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կանցկացվի ասուլիս` նվիրված Գյումրիում «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով high tech համաժողովին։
16:14
19 Հոկտեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Սարգսյան–Ալիև հանդիպմանը
Ուրբաթ` հոկտեմբերի 20–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ու դրա արդյունքները» թեմայով։
17:12
17 Հոկտեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքներին
Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. ղարաբաղյան հիմնահարցի հետագա զարգացումները» թեմայով։
14:05
03 Հոկտեմբերի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս Հայաստանի աշխատաշուկայի վերլուծության թեմայով
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Հայաստանի աշխատաշուկայի վիճակագրական վերլուծություն» թեմայով։
15:21
02 Հոկտեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Հայաստանի ստարտափ ակադեմիա» ծրագրի մեկնարկին
Երեքշաբթի` հոկտեմբերի 3–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագրի մեկնարկին։
18:05
20 Սեպտեմբերի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս
Ուրբաթ «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանի այլընտրանքային զբոսաշրջային ուղղությունների «Fun Armenia» ֆոտոարշավին նվիրված ասուլիս։
10:00
18 Սեպտեմբերի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ռեստորանային սննդի Yerevan Food Fest առաջին փառատոնին նվիրված ասուլիս
Երեքշաբթի` սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս:
14:29
04 Սեպտեմբերի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Մշակութային վերածնունդ» փառատոնին
Սեպտեմբերի 5–ին ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին։
12:00
12 Հուլիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Տատյանա Դանիլյանցի վավերագրական ֆիլմին և «Ոսկե ծիրանի» շրջանակում կայանալիք բացառիկ համերգին
Հինգշաբթի` հուլիսի 13--ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված ռեժիսոր Տատյանա Դանիլյանցի վավերագրական  ֆիլմի պրեմիերային:
14:58
06 Հուլիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բնակավայրերի անմիջական մոտակայքում Ադրբեջանի բանակի դիրքերի տեղակայման հարցը վերջին միջադեպերի օրինակներով» թեմայով
Հինգշաբթի` հուլիսի 6-ին, ժամը 16:00-ին, «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ «Բնակավայրերի անմիջական մոտակայքում Ադրբեջանի բանակի դիրքերի տեղակայման հարցը վերջին միջադեպերի օրինակներով» թեմայով։

13:41
26 Հունիսի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ներին. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Թթի փառատոնին նվիրված ասուլիս
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա «Սյունյաց ավանդույթներ. թութ» խորագրով չորրորդ ամենամյա փառատոնին նվիրված մամուլի ասուլիս։