484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ՆԵՐԻՆ. «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջը՝ «Կովկասի տեղեկատվական դաշտը» թեմայով
11:12
06 Փետրվարի 2009

Երկուշաբթի՝ փետրվարի 9-ին, ժամը 15։00-ին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի կունենա Երևան-Թբիլիսի տեսակամուրջը՝ «Կովկասի տեղեկատվական դաշտը. այսօրվա իրավիճակն ու հնարավոր հեռանկարները» թեմայով։

Բանավեճի մասնակիցները կքննարկեն Կովկասի տեղեկատվական դաշտը, նրա խնդիրներն ու հեռանկարները։ Անդրադարձ կկատարվի նաև ժամանակակից աշխարհում տեղեկատվական պատերազմներին։

Հայկական կողմից տեսակամուրջին կմասնակցեն

- «Երկիր-Մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը,

- «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր Ելենա Քուրդիյանը,

- Նոր ԶԼՄ-ների հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը,

- Տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Ալեն Ղևոնդյանը։

  
Վրացական կողմից տեսակամուրջին կմասնակցեն

- Ջորջիան Թայմս մեդիահոլդինգի սեփականատեր և նախագահ Մալխազ Գուլաշվիլին,

- Սվոբոդնայա Գրուզիա թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Տատո Լասխիշվիլին,

- Կվիրիս Պալիտրա թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Գիորգի Թևդորաշվիլին,

- Ռեզոնանսի թերթի գլխավոր խմբագիր Լաշա Տուգուշին,

- Վեչերնի Թբիլիսի թերթի գլխավոր խմբագիր Վադիմ Անաստասիադին։

Նովոստի-Արմենիա» գործակալության հասցեն է՝ Երևան, Վարդանանց 7։

Հեռախոսահամարներ հավատարմագրվելու համար.

52-83-92, 52-83-64,  56-72-10 (ներքին 108)։

Հասմիկ Սահակյան, մենեջեր. բջջային հեռախոս՝ (094) 18-33-77. -0-  

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:03
17 Ապրիլի 2017
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԶԼՄ-ներին. «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս ՌԴ-ում հայկական զբոսաշրջային արդյունքի և InTourExpo 2017-ի ցուցահանդեսի վերաբերյալ
Երեքշաբթի՝ ապրիլի 18-ին, ժամը 15:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կհրավիրվի ասուլիս:
13:34
29 Մարտի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ընտրություններին մասնակցող կուսակցությունների տնտեսական ծրագրերին
Հինգշաբթի` մարտի 30–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի խոստումները և տնտեսական ծրագրերը» թեմայով։
11:57
11 Մարտի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Ֆյոդոր Լուկյանովի մամուլի ասուլիսը
Երկուշաբթի` մարտի 13–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս «Փոփոխությունների ժամանակաշրջան. աշխարհը` գլոբալ անկանխատեսելիության դարաշրջանում» թեմայով։
11:04
02 Մարտի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքներին
Ուրբաթ` մարտի 3–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «ՀՀ նախագահի բրյուսելյան այցի արդյունքները» թեմայով։
15:23
23 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս` նվիրված Մեծ պահքին և Բարեկենդանին
Ուրբաթ` փետրվարի 24–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` նվիրված Մեծ պահքին և Բարեկենդանին։
12:59
22 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Դենիս Դվորնիկովի ասուլիսն արցախյան հանրաքվեի թեմայով
Հինգշաբթի` փետրվարի 23–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները» թեմայով։
15:12
15 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ռուսական քաղաքականության կովկասյան վեկտորը» թեմայով
Փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին, «Նովոստի–Արմեիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Ռուսական քաղաքականության կովկասյան վեկտորը» թեմայով:
11:36
15 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս նախընտրական գործընթացների թեմայով
Փետրվարի 16–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմեիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Կուսակցությունների նախընտրական ցուցակները. նախընտրական գործընթացներ և զարգացումներ» թեմայով։
14:28
10 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Արցախի շուրջ ընթացող գործընթացներին նվիրված ասուլիս
Երկուշաբթի` փետրվարի 13–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` «Ղարաբաղյան հիմնախնդիր. զարգացումները բանակցային գործընթացից մինչև հանրային ընկալումները» թեմայով:
16:10
08 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Սբ. Սարգսի և Տրնդեզի տոնակատարություններին
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Հայաստանում երկու եկեղեցական տոների` Սբ. Սարգսի և Տրնդեզի տոնակատարություններին նվիրված ասուլիս։

12:48
06 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված հայ-ադրբեջանական ռազմական տերմինների բառարանի թողարկմանը
Փետրվարի 7–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Հայ-ադրբեջանական ռազմական և կից տերմինների բառարանի» թողարկմանը, ինչպես նաև Ադրբեջանում իրադարձությունների լուսաբանման առանձնահատկությունների մասին լրագրողական սեմինարների մեկնարկին։
11:36
06 Փետրվարի 2017
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ ԶԼՄ–ՆԵՐԻՆ. «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համացանցի անվտանգության համաշխարհային օրվան
Երեքշաբթի` փետրվարի 7–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված Համացանցի անվտանգության համաշխարհային օրվան և Համացանցում հայկական այբուբենի օգտագործման օրվան։