ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի` սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին «Նովոստի-Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա Երևանում սեպտեմբերի 21-23-ը կայանալիք ռեստորանային սննդի Yerevan Food Fest (by «Hartak»)առաջին փառատոնին նվիրված ասուլիս:
«Yerevan Food Fest»-ը երևանյան հանդիսատեսին հայտնի և նրա կողմից սիրված վարպետության դասերի «Hartak» փառատոնի մի մասն է:
Փառատոնը միավորում է ամենատարբեր թեմաներ` բարձր տեխնոլոգիաներից մինչև արվեստ, և մեծ հաջողությամբ անցկացվում է արդեն երրորդ տարին: Հաշվի առնելով գաստրոնոմիայի նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը` որոշվել է, որ ռեստորանային և գաստրոնոմիկ թեմաներն արժանի են առանձին փառատոնի:
Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
- գաստրոբլոգեր և խոհարար Եկատերինբուրգից, «Մայրիկը պատրաստվում է» խոհարարական նախագծի հեղինակ Աննա Ձյուբան,
- Հյուսիսային Կովկասի ռեստորանատերերի և հյուրանոցատերերի ասոցիացիայի նախագահ և «Գաստրոնոմիկ Ատլաս» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Ելովիկովան,
- «ՄԱՐՍԱԴԱ» ընկերության նախագծման գրասենյակի գլխավոր տնօրեն և ղեկավար Արսեն Մարտիրոսյանը,
- Դանիլովսկի շուկայում «Dolmaster» տաղավարի սեփականատեր Լիլիթ Հարությունյանը,
- InStyle ամսագրի ֆոտոխմբագիր Մարիա Նազարովան:
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-