ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` նոյեմբերի 2–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս` «Կիբերանվտանգությունն ու տեղեկատվական խոցելիության հարցերը» թեմայով։
Ասուլիսի ընթացքում կքննարկվեն Հայաստանում կիբերսպառնալիքի դեմ պայքարին և տեղեկատվական անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր։
Ասուլիսի բանախոսներն են.
ԱՊՀ երկրներում Microsoft ընկերության ծրագրային ապահովման կառավարման և վերահսկման գծով ղեկավար Դմիտրի Բերեսնևը
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Microsoft – ի տեղեկատվական անվտանգության ծրագրերի ղեկավար Արտյոմ Սինիցինը
Microsoft–ի հայկական գրասենյակի տնօրեն Լիանա Կորկոտյանը
Հայաստանում Business Soft Alliance միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը
Մամուլի ասուլիսի մասնակիցները կարող են գրանցվել առավոտյան ժամը 10։30–ից։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-