ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` հոկտեմբերի 18–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. ղարաբաղյան հիմնահարցի հետագա զարգացումները» թեմայով։
Մամուլի ասուլիսի ընթացքում կներկայացվեն հոկտեմբերի 16–ին Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքները։ Ասուլիսի բանախոսները կանդրադառնան ղարաբաղյան հիմնահարցի հետագա հնարավոր զարգացումներին։
Ասուլիսի բանախոսներն են.
– «The Armenian Interest» կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրերի հոդվածագիր Արեգ Գալստյանը,
– «The Armenian Interest» կենտրոնի ղեկավարրի տեղակալ, էթնոքաղաքական հակամարտությունների փորձագետ Վան Հարությունյանը։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-