ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հոկտեմբերի 3–ին, ժամը 11։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս, որը նվիրված է «Հայաստանի ստարտափ ակադեմիա» նախա-աքսելերացիոն ծրագրի մեկնարկին։
Ծրագրի նպատակն է ձևավորել բարձր ստանդարտներ ձեռնարկատիրական կրթության բնագավառում և զարգացնել ստարտափ մշակույթը Հայաստանում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է բարելավել տեխնոլոգիական ընկերությունների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան ճշգրիտ կողմնորոշվել և առաջարկել այնպիսի պրոդուկտներ, որոնք առավելագույնս պահանջված և «սիրված» կլինեն հաճախորդների կողմից: Հայաստանի ստարտափ ակադեմիան Catalyst հիմնադրամի նախագծերից է, որն իրականացվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համաֆինանսավորվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ակադեմիան կմեկնարկի հոկտեմբերի 16-ին, որին կնախորդեն դիմորդների ընտրության և հարցազրույցի փուլերը: Առաջին փուլի համար կընտրվեն մինչև 15 ստարտափեր, որոնց հետ աշխատանք կտարվի հաջորդող շաբաթների ընթացքում:
Ասուլիսի բանախոսներն են.
– ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Աննե Քեմպա
– ՀՀ տնտեսական զարգացման և ներդումների փոխնախարար Էմիլ Տարասյան
– ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին Աջեմյան
– ՀՀ–ում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Ստանիսլավ Տոշկով
– ԳՄՀԸ թիմի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի ղեկավար Էվա Նաեհեր
– ԳՄՀԸ թիմի, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի փորձագետ Պիեռ Պրիերվիխ
– Catalyst հիմնադրամի համահիմնադիր ՀամբարձումՔաղկեցյան
– Catalyst հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Արզումանյան։
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն է`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email: press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-