ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի` նոյեմբերի 2–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս`«Ուկրաինա հայկական ԶԼՄ–ների ղեկավարների այցի արդյունքները» թեմայով։
Հայաստանի մեդիադաշտի հայտնի ներկայացուցիչները հոկտեմբերի 19–23–ը Կիևում հանդիպումներ են անցկացրել առաջատար ուկրաինական ԶԼՄ–ների առաջին դեմքերի հետ և քննարկել են համագործակցությանն ու փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպման կազմակերպիչներն են Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը, Լվովի մարզպետարանը, ինչպես նաև Ուկրաինայի միջազգային ավիաուղիները։
Ասուլիսի բանախոսներն են.
Ուկրաինայում ՀՀ դեսպանի խորհրդական Արման Աբովյանը
BlogNews.am լրատվական պորտալի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր–Նակալյանը
Հայաստանի հանրային հեռուստաընկերության արտասահմանյան թղթակցային ցանցի համակարգող Սերոբ Օհանյանը
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը
«Նովոստի–Արմենիա» գործակալության հասցեն` Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-