ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` սեպտեմբերի 5–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս` նվիրված «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 9–ին Դիլիջանում։
«Մշակութային վերածնունդ» փառատոնն առանձնակի է իր ընդգրկվածությամբ՝ այստեղ ներկայացված են Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը և սփյուռքը:
Փառատոնին շրջանակում կցուցադրվեն գորգարվեստի բացառիկ, նույնիսկ թանգարանային նմուշներ, դեկորատիվ – կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործություն, խեցեգործություն, դարբնագործություն, փայտագործություն, ազգային խոհանոց և այլն: Կներկայացվի ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը։
Ասուլիսի բանախոսներն են.
– ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը
– ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը
– Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանը
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-