ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հինգշաբթի` փետրվարի 23–ին, ժամը 12։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա մամուլի ասուլիս «Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեի արդյունքները և Ռուսաստանի դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում» թեմայով։
Ասուլիսի ընթացքում կքննարկվեն Արցախում փետրվարի 20–ին անցկացված հանրաքվեի արդյունքները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում պաշտոնական Մոսկվայի մասնակցությանը վերաբերող հարցեր։
Ասուլիսի բանախոսն է հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովը։
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնի հասցեն`
Երևան, Փ. Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։
Հեռախոսահամարներ` 52-82-02, 52-40-80։
Email:
press-center@newsarmenia.am
Համակարգող` Մարիամ Սարգսյան, (091) 11 10 30։ -0-