Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կայցելի Վրաստան
15:45
23 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այդ մասին հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Նախատեսվում են բանակցություններ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ, որի արդյունքներով երկու ԱԳ նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով»,- նշվում է հաղորդման մեջ:
Նախարար Մնացականյանը հանդիպումներ կանցկացնի նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեի հետ:
ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչների հետ: -0-
Փաշինյանն ասում է, որ տպավորություն ունի, որ Ադրբեջանը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում սահմանային կայունության և անվտանգության ապահովման հարցում․ ՎԻԴԵՈ
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ Ադրբեջանի չպետք է թույլ տալ ո´չ քարոզչական, ո´չ էլ առավել ևս` սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել