+24
Եղանակը Երևանում
Հայ

Զասը սպասում է Փաշինյանի հետ հանդիպման. «առայժմ պատասխան չկա»

19:04
07 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը հույս ունի, որ Հայաստանը կհամաձայնեցնի իր թեկնածությունը ՀԱՊԿ ղեկավարի պաշտոնում, և համապատասխան որոշումը կընդունվի կոնսենսուսի հիման վրա, գրում է Интерфакс-Беларусь–ը։

«Գործընթացը առայժմ ոչ մի կերպ տեղից չի շարժվում։ Հայաստանի վարչապետի հետ հանդիպումը դեռևս չի կայացել։ Ես առաջարկել եմ հանդիպել հայկական կողմի համար ցանկացած հարմար ժամանակ։ Առայժմ պատասխան չկա։ ՀԱՊԿ մյուս անդամ պետություններն օժանդակություն են հայտնել Բելառուսի թեկնածուին»,– ասել է Զասը հինգշաբթի Մինսկում։
Նրա խոսքով, ՀԱՊԿ կանոնադրության մեջ նախատեսված է սահմանափակ կազմով որոշում կայացնելու հնարավորությունը։ «Բայց սա ամենալավ տարբերակը չէ։ Այսպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով։ Սա նորմալ, անխափան աշխատանքի գրավականն է։ Հուսանք, որ կոնսենսուսով որոշումը կկայացվի առաջիկայում»,– ասել է Զասը։

Загружается новость ... "Право"

Հայաստանի և ՀԱՊԿ երկրների միջև առաջացավ լարվածություն այն բանից հետո, երբ պաշտոնական Երևանը հոկտեմբերի 30–ին հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից առանց այդ ընթացակարգերի նախնական համաձայնեցման ՀԱՊԿ գործընկերների հետ։

Նոյեմբերի 8–ին ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ չհաջողվեց գալ կոնսենսուսի կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում։ Հարցը պետք է քննարկվեր դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ, սակայն այն հետաձգվեց առանց հստակ ժամկետի։ Մինչ այդ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարն է ռուսաստանցի Վալերի Սեմերիկովը։

Հայաստանը, լինելով ՀԱՊԿ գործող նախագահը, պնդում է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվի իր թեկնածուն, քանի որ Յուրի Խաչատուրովն աշխատել է սահմանված 3 տարվա միայն կեսը (հայկական կողմի լիազորությունների ժամկետը լրանում է 2020թ.–ին)։ Այս ամենի հետ համաձայն չէ մասնավորապես Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ով առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները փոխանցել իր երկրին։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:03
17 Սեպտեմբերի 2019
«Լուսավոր Հայաստան»–ը կարող է միանալ ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման նախաձեռնությանը մի պայմանով
«Լուսավոր Հայաստան» խմբակցությանն առայժմ այդ նախաձեռնությամբ ոչ ոք չի դիմել։

12:36
17 Սեպտեմբերի 2019
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի` ԱՄՆ այցի ծրագիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ
21:03
16 Սեպտեմբերի 2019
«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց
Այսպիսի որոշում է կայացրել խմբակցությունը երկուշաբթի կայացած նիստի արդյունքներով։
16:28
16 Սեպտեմբերի 2019
ՀՀ նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու հրամանագիրը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Վանեցյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:
16:31
15 Սեպտեմբերի 2019
Զոհրաբ Մնացականյանը կայցելի Լիտվա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Լիտվա:
18:49
13 Սեպտեմբերի 2019
ԱԳ նախարարը ՀՀ–ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցեր (ՎԻԴԵՈ)
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
11:21
13 Սեպտեմբերի 2019
Լավրով. Սիրիայի պատերազմն ավարտվել է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում պատերազմն «իսկապես ավարտվել է»:
16:01
11 Սեպտեմբերի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Միհրան Պողոսյանի արտահանձնման հարցը
Նա մեկնաբանել է արծարծվող այն լուրերը, թե Հայաստանում կոռուպցիայի և սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող մարդիկ ապաստան են ստանում Ռուսաստանում։
15:17
11 Սեպտեմբերի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Պուտինի հայաստանյան այցի հնարավորությունը:
19:45
09 Սեպտեմբերի 2019
ՀՀ–Լիբանան ռազմական գործակցությունը նոր որակ կստանա. համաձայնագրի վավերացման օրինագիծ է ներկայացվել
Նախաձեռնությունը նախատեսում է գործակցության լայն շրջանակ
20:03
06 Սեպտեմբերի 2019
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը
Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը:
15:55
06 Սեպտեմբերի 2019
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը
Ալեն Սիմոնյանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ–ի որոշումը։