534.18
7.56
476.18
+26
Եղանակը Երևանում
Հայ

Վեթինգը որևէ կերպ կապված չէ Հայաստանի իրավիճակի հետ. Քոչարյան

14:47
25 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Վեթինգը որևէ կերպ կապված չէ Հայաստանի իրավիճակի հետ, ասել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի «Հինգերորդ ալիքին» տված հարցազրույցում։ Նա կասկածներ չունի, որ այդ կերպ գործադիր իշխանությունը փորձում է իրեն ենթարկել դատականը։

Լրագրողի այն հայտարարությանը, թե իշխանությունները տվյալ մեխանիզմի ներդրում են ցանկանում, ելնելով նրանից, որ նախկինում դատավորներն իշխանություններից հրամաններ էին ստանում, Քոչարյանն ասել է, որ գոնե իր նախագահության տարիներին այդպիսի բան չի եղել։

«Թող գտնեն այն դատավորին, ում հետ ես երբևէ խոսել եմ հեռախոսով կամ ով եղել է իմ գրասենյակում։ Վտանգն այն է, որ այս իշխանությունը կազատվի այն դատավորներից, ովքեր ճնշման չեն ենթարկվում։ Չեն մաքրի համակարգը, այլ, հակառակը, կմաքրեն այն սեփական կարծիքն ունեցող արդար դատավորներից»,– ասել է Քոչարյանը։

Միաժամանակ նախկին նախագահը քննադատել է այն հայտարարությունը, որ վեթինգը և մինչև դատական եզրակացությունը գույքի առգրավման մեխանիզմը միջազգային պրակտիկա ունեն` օրինակ բերելով Ալբանիան։

«Ալբանիան մի երկիր է, որի դատական համակարգը միահյուսված էր կազմակերպված հանցավորության։ Դա եվրոպական մաֆիայի կենտրոն է։ Մենք Հայաստանում ունե՞նք դատական համակարգի և հանցավոր աշխարհի այդպիսի սիմբիոզ։ Անշուշտ, ոչ։ Այդ մոդելը, որը որևէ կերպ կապված չէ Հայաստանի իրականության հետ, ներդրվում է միայն այն պատճառով, որ որոշ մարդկանց պետք է անտուն–թափառական դարձնել»,– ասել է Քոչարյանը` հիշեցնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս արած հայտարարությունը։

Փաշինյանը մայիսի 20–ին հանդես է եկել հայտարարությամբ, որ դատարանները չեն վայելու հայ հասարակայնության վստահությունը, և եկել է դատական համակարգում «վիրաբուժական միջամտություն» կատարելու ժամանակը։ Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանի բոլոր գործող դատավորները պետք է ենթարկվեն վեթինգի, երկրին անհրաժեշտ է նաև ներդնել անցումային արդարադատության մեխանիզմներ։ -0-
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:51
16 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ:
13:45
16 Հուլիսի 2019
Միրզոյան. Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները չպետք է ազդեն Հայաստանի վրա
Նա նշեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև առկա լարվածությունը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա:
21:05
15 Հուլիսի 2019
Փաշինյանը և Սարգսյանը քննարկել են Հայաստանի զարգացման հարցեր (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը
11:56
11 Հուլիսի 2019
Եվրոպական խորհրդի նախագահը հայերեն գրառում է կատարալ Հայատտան կատարած այցի արդյունքներով (ՖՈՏՈ)
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ հուլիսի 10-ին այցելել է Հայաստան:
10:26
11 Հուլիսի 2019
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն կստանա:
19:05
09 Հուլիսի 2019
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել
IRI հարցում. ՀՀ նախագահի և եկեղեցու վարկանիշն աճել է, վարչապետինը` նվազել:
17:54
09 Հուլիսի 2019
Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը։
12:45
08 Հուլիսի 2019
Փաշինյանը ժամանել է Սինգապուր. երկու կառավարությունների միջև ստորագրվել են համագործակցության մի քանի փաստաթղթեր (ՖՈՏՈ)
Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի դիմավորման պաշտոնական արարողությունը:
00:05
07 Հուլիսի 2019
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
11:45
06 Հուլիսի 2019
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը:

17:23
05 Հուլիսի 2019
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել: