538.31
7.52
477.01
+25
Եղանակը Երևանում
Հայ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնեն Չինաստան

13:38
13 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 14-16-ն աշխատանքային այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակում նախատեսված է վարչապետի հանդիպումը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ: Վարչապետ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը կքննարկի նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ:

Վարչապետը Պեկինում կմասնակցի Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով: 

ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա կլինեն նաև համաժողովի գալա համերգին, որը տեղի կունենա Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում: Համերգի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:05
07 Հուլիսի 2019
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը
Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը։
11:45
06 Հուլիսի 2019
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը
Հայաստանն ու Վիետնամը խորացնում են համագործակցությունը մի շարք ուղղություններով. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Նգույեն Սուան Ֆուքի հանդիպումը:

17:23
05 Հուլիսի 2019
Փաշինյանը և Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել (ՖՈՏՈ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են անցկացրել:
20:39
04 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանն Արցախի նախագահի հետ քննարկել է երկու պետությունների արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին
12:59
04 Հուլիսի 2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Ամերիկայի Անկախության օրվա կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ։
17:31
03 Հուլիսի 2019
Հայաստանը բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ Ադրբեջանի դեմ
Հայաստանը բողոք է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ  Ադրբեջանի դեմ:
17:00
03 Հուլիսի 2019
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կայցելի Արցախ, Սլովակիա և Վրաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հինգշաբթի աշխատանքային այցով կմեկնի Արցախ:
16:17
03 Հուլիսի 2019
Ֆրանսիան պետք է հետևողական լինի Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն պահպանելու հարցում. ՀՀ ԱԳՆ
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը
15:36
03 Հուլիսի 2019
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու համար
Հայաստանում Լեհաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ բացատրություն տալու համար:
12:24
03 Հուլիսի 2019
Հայտնի է Փաշինյանի Վիետնամ և Սինգապուր նախատեսված այցի օրակարգը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ հուլիսի 4-6-ը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:
18:11
02 Հուլիսի 2019
Բելառուսի նախագահ. Հայաստանի հետ բացարձակապես փակ թեմաներ չկան
Մինսկում այսօր կայացել է Հայաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը։
15:56
02 Հուլիսի 2019
ՌԴ դեսպանը մեկնաբանել է Քոչարյանի հետ հանդիպումը
ՀՀ–ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումը: