ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը` երկրում մինչև 2019 թվականի հունվարի 25–ը ռազմական դրություն մասին որոշումը։
Այդ մասին, ինչպես հայտնում է
ՏԱՍՍ–ը, երեքշաբթի հայտնել է պետության ղեկավարի կայքը։
«Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության և անկախության ապահովման արտակարգ միջոցների և Ուկրաինայում ռազմական դրության հայտարարման մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը` 2018 թվականի նոյեմբերի 26–ի որոշումը»,– ասվում է փաստաթղթում։
Загружается новость ...
"Право"
Ուկրաինայի նախագահը ռազմական դրություն հայտարարելու մասին հրամանագիրն ուղղել է Գերագույն Ռադայի հաստատմանը։
Սև ծովում միջադեպ է տեղի ունեցել նոյեմբերի 25–ի առավոտկան։ Ուկրաինական ռազմածովային նավատորմի միանգամից երկու ռազմանավեր «Բերդյանսկը» և «Նիկոպոլը» ու քարշակ և «Յանի Կապուն» ապօրինաբար հատել են Ռուսաստանի պետական սահմանը, մտել ՌԴ տարածքային ծովի ջրային տարածությունը և սկսել են Սև ծովից շարժվել դեպի Կերչի նեղուց։
Մոսկվան հարցում է ներկայացրել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ գումարելու վերաբերյալ Ազովի ծովում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ -0-