477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի առաջիկա ընտրություններն Էրդողանի համար ոչ թե կենաց, այլ մահու պայքար են դառնալու. փորձագետ
20:40
29 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այս տարվա նոյեմբերի 1–ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական կրկնակի ընտրություններն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» և անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար ոչ թե կենաց, այլ մահու պայքար են դառնալու, հինգշաբթի լրագրողներին հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը։

«Ընտրություններն անցկացվելու են բավականին լարված, կարելի է նույնիսկ ասել` «պայթյունավտանգ» մթնոլորտում։ Ընդ որում, այդ լարվածությունը, հավանաբար, կշարունակվի նաև հետընտրական ժամանակահատվածում։ Այդ ընտրությունները, ըստ էության, ոչ թե կենաց, այլ մահու պայքար են դառնալու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և անձամբ Էրդողանի համար»,– ասել է Հովսեփյանը։

Թուրքագետն ընդգծել է, որ, հաշվի առնելով հունիսի 7–ի ընտրությունների արդյունքները, Էրդողանը ջանքեր կգործադրի իր համար մեծամասնություն ապահովելու համար, որ ավելի ուշ միակուսակցական կառավարություն ձևավորի։

«Այդ իսկ պատճառով կարելի է ակնկալել, որ ընտրությունները կանցկացվեն իշխանությունների բացարձակ վերահսկողության ներքո»,– նշել է նա։

Ըստ նրա, առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են ինչպես երկրի ներքաղաքական գործընթացների, այնպես էլ Անկարայի արտաքին քաղաքականության համար։

«Թեև բազմաթիվ թուրք փորձագետներ չեն բացառում, որ հնարավոր է հունիսի 7–ի ընտրությունների սցենարը, սակայն երկրում ստեղծված անկայուն իրավիճակը կարող է ազդել հասարակայնության դիրքորոշման վրա։ Թուրքական հասարակության համար ամենակարևոր հարցը կայունության հաստատումն է»,– ավելացրել է նա։

Մյուս կողմից, փորձագետի կարծիքով, Էրդողանը կարող է լրացուցիչ դիվիդենդներ ստանալ կոալիցիա ձևավորելու բանակցություններ վարելու փորձի հաշվին, և, հասարակության մեծամասնության կարծիքով, այդ բանակցությունները ձախողվել են ընդդիմադիր ուժերի մեղքով։

Բացի այդ, Հովսեփյանը կարծում է, որ առաջիկա ընտրություններում ազգայնականները կարող են որոշ ձայներ կորցնել, ի տարբերություն հունիսյան ընտրությունների, իսկ հիմնական անակնկալը խորհդարանում քուրդ պատգամավորների թվի աճը կարող է դառնալ։

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» հաղթել է հունիսի 7–ի ընտրություններում, բայց առաջին անգամ 2002 թվականից կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը և չի կարողանա ինքնուրույն կառավարություն ձևավորել։ Էրդողանը հայտարարել է նաև անցումային կառավարության ստեղծման մասին։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: