480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Տիգրան Սարգսյանը հաստատվել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահի պաշտոնում
21:04
22 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության պետությունների` Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղըզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները որոշում են ընդունել ԵՏՄ մարմինների նախագահության, անձնակազմի և ԵՏՀ Կոլեգիայի անդամների պարտավորությունների բաշխման վերաբերյալ, հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։

«ԵՏՄ երկրների նախագահները ԵՏՀ Կոլեգիայի նախագահի թեկնածության որոշումն ընդունել են դեռ այս տարվա հոկտեմբերին։ Նոր նախագահ կդառնա Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Սարգսյանը, ով ներկայում ԱՄՆ–ում Հայաստանի դեսպանն է։ 2008-2014 թվականներին զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնը»,– ասվում է հաղորդման մեջ։

Միության երկրների նախագահները սահմանել են նաև ինտեգրացիոն միավորման հետագա զարգացման կողմնորոշիչները։

Եվրասիական գերագույն տնտեսական միությունում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում նախագահող պետությունը 2016 թվականին կլինի Ղազախստանի Հանրապետությունը, ում նախագահությունը կփոխանցվի Բելառուսից։

ԵՏՀ նախարարների լիազորությունների ժամկետի լրացման կապակցությամբ ԵՏՄ երկրների նախագահները հաստատեցին Հանձնաժողովի կոլեգիայի նոր կազմը։ Այժմ Կոլեգիայում Միության յուրաքանչյուր երկիր կունենա երկուական ներկայացուցիչ։ ԵՏՀ Կոլեգիայի նոր կազմը պարտավորությունների կատարմանը կանցնի 2016 թվականի փետրվարի 1–ին։

«ԵՏՀ Կոլեգիայում հինգ մարդ աշխատում էր ամենասկզբից, երեկը միացել են Հայաստանի և Ղրղըզստանի անդամակցությունից հետո, երկուսը նոր են,– մեկնաբանել է Կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ԵԳՏԽ որոշումը։ – Այսպիսով, ապահովվում է ԵՏՀ Կոլեգիայի իրավահաջորդումը»։

ԵՏՄ երկրների նախագահների որոշմամբ, Հանձնաժողովի Կոլեգիայում կհայտնվի նոր պաշտոն` Կոլեգիայի ներքին շուկաների, տեղեկայնացման, տեղեկատվական–հաղորդակցային տեխնոլոգիաների անդամ (Նախարար)։ Այդ պաշտոնը կզբաղեցնի Կարինե Մինասյանը, ով 2015 թվականի հունվարից ԵՏՀ հայաստանյան անդամն էր։

Карине Минасян

ԵՏՄ Ղրղըզստանի Հանրապետության նախարար Դանիլ Իբրաևը հաջորդ տարի կնշանակվի ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար։ Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Թաիր Մանսուրովը (Ղազաստան)։ Ղրղըզստանի մեկ այլ ներկայացուցիչ Մուկայ Կադըրկուլովը կկատարի մաքսային գործակցության նախարարի պարտականությունները` այդ պաշտոնում փոխարինելով Բելառուսի ներկայացուցիչ Վլադիմիր Գոշինին։

Հանձնաժողովի կոլեգիայի կազմում նոր դեմք կդառնա Վերոնիկա Նիկիշինան (ՌԴ), ով նշանակվել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի (ՌԴ) փոխարեն։

Հանձնաժողովում իր աշխատանքը կշարունակեն ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան (ՌԴ), Տեխնիկական կարգավորման հարցերի նախարար Վալերի Կորեշկովը (Բելառուս), Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Տիմուր Սուլեյմենովը (Ղազախստան), Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Նուռլան Ալդաբերգենովը (Ղազախստան)։

ԵԳՏԽ անդամները համաձայնեցրին նաև Եվրասիական տնտեսական միության` հաջորդ տարվա բյուջեն և պայմանավորվեցին 2020 թվականին Միության երկրներում մարդահամարներ անցկացնելու մասին։

Բացի այդ, որոշում ընդունվեց բեռնափոխադրումների ազատականացման փուլային ծրագրում փոփոխություններ կատարելու մասին։ Ծրագրի իրագործումը կսկսվի 2016 թվականի հունվարից։

ԵԳՏԽ նիստում քննարկվեցին մի շարք այլ հարցեր, այդ թվում` կառույցի իրավական կողմին վերաբերող խնդիրներ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵՏՄ–ի` մշտապես գործող անդրազգային կարգավորիչ մարմինն է, այն սկսել է աշխատել 2012 թ.–ի փետրվարի 2–ից։ ԵՏՀ–ում այժմ ներառված են չորս երկրների ներկայացուցիչները` Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան։
Հանձնաժողովի որոշումները պարտադիր են ՄՄ և ՄՏՏ–ի անդամ պետությունների տարածքներում կատարման համար։ 2014 թվականի մայիսի 29–ին ՄՄ–ն և ՄՏՏ–ն պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին։

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականի հունվարի 2–ից։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։