537.15
7.44
480.03
+13
Եղանակը Երևանում
Հայ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Քսավյե Բեթելի հանդիպումը. Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նոր թափ կհաղորդեն երկկողմ համագործակցությանը

15:43
13 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային այցով Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել այդ երկրի կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը: 

Լյուքսեմբուրգի վարչապետը ողջունել է Հայաստանի իր գործընկերջը և շնորհակալություն հայտնել այցի համար: Քսավյե Բեթելը նշել է, որ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով և համոզմունք հայտնել, որ հայ ժողովրդի կողմից ստացած մեծ վստահությունը թույլ կտա վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հասնել հաջողությունների և իրականացնել նախանշված ծրագրերը, Հայաստանի զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու բարեփոխումները: Լյուքսեմբուրգի վարչապետը վստահություն է հայտնել, որ առաջիկայում երկու երկրների կառավարությունները կշարունակեն համագործակցությունը՝ ի նպաստ երկկողմ հարաբերությունների զարգացման և ժողովուրդների միջև եղած կապերի ամրապնդման։ 

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և հավելել, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով: Գործադիրի ղեկավարը կարևորել է տնտեսական փոխգործակցության զարգացումն ու առևտրատնտեսական կապերի ընդլայնումը:

Այդ առումով Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման և կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետի խոսքով` Հայաստանում իրականացվող բարեփոխումները մեծապես նպաստում են նաև բիզնես միջավայրի բարելավմանն ու ներդրումային արդյունավետ ծրագրերի իրականացման համար ստեղծում անհրաժեշտ բարենպաստ պայմաններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում ավարտվել է հեղափոխության առաջին փուլը և այժմ կառավարության քայլերն ուղղված են երկրում տնտեսական հեղափոխության իրականացմանը: 

Վարչապետ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարվա աշնանը Երևանում կայանալու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և կարևորել լյուքսեմբուրգյան ընկերությունների մասնակցությունը այդ կարևորագույն ներկայացուցչական միջոցառումանը: 

Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում` տեղեկատվական տեխնոլոգիաների, վերամշակող արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները: Գործարար կապերի ակտիվացման նպատակով կողմերը կարևորել են բիզնես ֆորումների կազմակերպումն ու անցկացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ երկու երկրների տնտեսական հարաբերություններում առկա է չիրացված մեծ ներուժ, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի էապես ընդայնել կապերն ու ավելացնել առևտրաշրջանառության ծավալները: 

Լյուքսեմբուրգի վարչապետը նշել է, որ իր երկիրը պատրաստ է ակտիվորեն համագործակցել և օժանդակել Հայաստանի կառավարությանը՝ տարբեր ոլորտներում բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Քսավյե Բեթելն առաջարկել է ակտիվացնել համագործակցությունը նաև կրթության ոլորտում, մասնավորապես, բուհերի միջև և իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր: 

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ: 

Նիկոլ Փաշինյանը Լյուքսեմբուրգի վարչապետին հրավիրել է Հայաստան և նշել, որ բարձրաստիճան փոխայցելությունները կնպաստեն հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: 

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Քսավյե Բեթելը շրջել են Լյուքսեմբուրգում, այցելել քաղաքապետարան, որտեղ ՀՀ վարչապետը կարճատև հանդիպում է ունեցել քաղաքապետ Լիդի Պոլֆերի հետ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:18
23 Մայիսի 2019
Հայաստանը միջազգային աջակցություն կստանա դատական համակարգը բարելավելու համար. Արմեն Գրիգորյան
Հայաստանը միջազգային աջակցություն կստանա դատական համակարգը բարելավելու համար:
15:05
23 Մայիսի 2019
ՀՀ նախագահ. ղարաբաղյան հակամարտությունը չի խանգարում Հայաստանին զարգանալ
Նախագահը նշեց, որ հակամարտության առկայությունը չի խանգարում Հայաստանին մասնակցել միջազգային նախագծերում:
11:13
23 Մայիսի 2019
ՀԱՊԿ ԱԳՆԽ–ն որոշել է Բելառուսի թեկնածուին ներկայացնել գլխավոր քարտուղարի պաշտոնում
ՀԱՊԿ ԱԳՆԽ–ն որոշել է Բելառուսի թեկնածուին ներկայացնել գլխավոր քարտուղարի պաշտոնում:
19:32
21 Մայիսի 2019
Երևանն ու Կիևը կարևորում են քաղաքական երկխոսության ակտիվացումը
Աշխատանքային այցով Ուկրաինայում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին ընդունել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին։
19:00
21 Մայիսի 2019
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը` չիրազեկելով զորավարժությունների անցկացման մասին. ԱԳՆ
ԱԳՆ–ից հայտնում են, որ Ադրբեջանը կրկին խախտել է ԵԱՀԿ–ի հանձնառությունը` չիրազեկելով զորավարժությունների անցկացման մասին։
17:07
21 Մայիսի 2019
ԵԽԽՎ–ն քննադատել է դատարաններն արգելափակելու Փաշինյանի կոչը` պատրաստակամություն հայտնելով օգնել դատական բարեփոխումների հարցում
ԵԽԽՎ–ից նշում են, որ քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության վրա։
14:13
21 Մայիսի 2019
Հայաստանի ԱԳ նախարարը կայցելի Կիպրոս
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի սկզբին կայցելի Կիպրոս:
19:12
20 Մայիսի 2019
Բակո Սահակյան. «ես տեղեկություն չունեմ նախապատրաստվող դավաճանության մասին»
Բակո Սահակյանը երկուշաբթի մեկնաբանեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
18:21
20 Մայիսի 2019
Արցախի նախագահի մամուլի խոսնակը չի բացառել Սահակյանի հանդիպումն «Իմ քայլ»–ի պատգամավորների հետ
Դավիթ Բաբայանը չի բացառել Բակո Սահակյանի հանդիպման հավանականությունը Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։
15:42
20 Մայիսի 2019
ՀԱՊԿ ԽՎ աշնանային նիստը կանցկացվի Երևանում
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը կանցկացվի 2019 թվականի աշնանը Երևանում:
13:33
20 Մայիսի 2019
Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններին. Արայիկ Հարությունյան
Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մասնակցել 2020 թ.-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին:
12:45
20 Մայիսի 2019
Պետք է աջակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Արայիկ Հարությունյան
Ըստ նրա, պետք է շարունակել աջակցել ժողովրդի վստահությանն արժանացած Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: