ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
Ինչպես նշվում է խորհրդարանի հաղորդման մեջ, «միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների անդամակցության հաստատման մասին» որոշման մեջ կատարած փոփոխությունների համաձայն, Նաղդալյանին պատվիրակության կազմում կփոխարինի ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը։
Загружается новость ... "Лево"
Միաժամանակ տեղափոխություն է կատարվել Միջխորհրդարանական միությունում Հայաստանի պատվիրակության կազմում, որտեղ Աճեմյանի փոխարեն հայկական պատվիրակության կազմում ընդգրկվել է ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը։
ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում տեղափոխությունների պատճառները չեն նշվում, իսկ իրենք` պատգամավորները, չեն պատասխանում հեռախոսազանգերին։
Հերմինե Նաղդալյանը ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2014 թվականի ապրիլից։ Ներկայում ԵԽԽՎ պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ -0-