527.46
7.22
475.92
+33
Եղանակը Երևանում
Հայ

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. սոցցանցերում նախկին ԽՍՀՄ առավել ակտիվ քաղաքական գործիչների հնգյակը

11:33
15 Մայիսի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի Արմենիա/. Սոցիալական ցանցերն առավել բարենպաստ միջավայր են քաղաքական ակտիվության համար։ Վերջին ժամանակներում ինտերնետ լսարանը մեծ ազդեցություն է գործում երկրի իրադարձությունների վրա, այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ միկրոբլոգներն արդյունավետ գործիք են դարձել քաղաքական վարկանշի ձևավորման և ընտրազանգվածի ներգրավման համար։

Ներկայում մի շարք քաղաքական գործիչներ Ինտերնետում ունեն իրենց էջերը և միկրոբլոգներ։ Քաղաքական գործիչները շարունակում են օգտագործել Twitter–ն ու Facebook–ը քաղաքական կարևոր հայտարարությունների համար։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը վերլուծել է հետխորհրդային տարածքի պետությունների ղեկավարների էջերը և կազմել սոցիալական մեդիայում ամենաակտիվ քաղաքական գործիչների վարկանիշը։

Նշանների իշխանություն

Վերլուծութունը կատարվել է նախկին ԽՍՀՄ 15 երկրների նախագահների և վարչապետների պաշտոնական և անձնական էջերի հիման վրա։ Խոսքը գնում է Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի ղեկավարների մասին։

Որպես հիմք ծառայել են հաղորդակցության այն ալիքները, որոնցում քաղաքական գործիչներն առավել ակտիվ են` Twitter, Facebook, Instagram։

Էջերի հաջողության վերլուծության համար հաշվարկվել է մայիսի 10–ի դրությամբ յուրաքանչյուր ալիքին բնորոշ հետևյալ առանցքային պարամետրերը` ներգրավվածություն, տարածում և լսարան։

«Սոցիալական դիվանագիտության» նորաձևություն

Վարկանիշի առաջին տողում Ուզբեկստանի նախագահ Շավքատ Միրզիեևն է, ով սոցիալական ցանցերի ամենաակտիվ օգտատերն է հետխորհրդային տարածքի պետությունների և կառավարությունների ղեկավարների շրջանում։ Այսօր Ուզբեկստանի ղեկավարն ունի ավելի քան 5 միլիոն բաժանորդագիր Instagram–ում։ Հարկ է նշել, որ էջը վարում է նախագահի մամուլի ծառայությունը։

Վարկանիշի երկրորդ հորիզոնականում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Facebook–ի նրա էջի բաժանորդագիրների թիվը հասել է 390 հազարի։ Իր պաշտոնական էջում վարչապետը հաճախ լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում, որոնք արվել են ինչպես պաշտոնական միջոցառումներում, այնպես էլ ոչ պաշտոնական միջավայրում։ Նորընտիր վարչապետի առանձնահատուկ ոճն ուղիղ եթերներն են։

Երրորդ տեղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Ռուս նախագահի պաշտոնական էջը գրանցվել է 2010 թվականի հունիսին։ Այսօրվա դրությամբ այն հավաքել է ավելի քան 3 միլիոն ընթերցող։ Միկրոբլոգի գրառումները պարունակում են մամուլի ծառայության տեղեկություններ։

Վարկանիշի չորրորդ տողում ուկրաինացի նախագահն է։ Պյոտր Պորոշենկոյի Facebook–ի էջին բաժանորդագրվել է 1 301 134 մարդ։ Նախագահի էջն ամենից հաճախ օգտագործվում է քաղաքական հայտարարությունների համար։

Տոփ հնգյակը եզրափակում է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, ում
Facebook-ի էջն ունի 200 հազար բաժանորդագիր։

Ինչպես ցույց է տվել օգտատերերի վերլուծությունը, սոցցանցում ակտիվությամբ վերջին տեղում Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեէնբեկովն է, ով 3 հազար ընթերցող ունի Twitter-ում, և Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, ով ավելի քան հազար ընթերցող ունի։

Հատկանշական է, որ երկրների որոշ առաջնորդներ ընդհանրապես անձնական միկրոբլոգներ չունեն։ Այսպես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռևս 2016 թվականին հայտարարել է, որ սոցցանցերի ժամանակ չունի։ Նույն դիրքորոշումն ունի նաև Թուրքմենստանի նախագահը։ Չնայած Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ճանաչվածությանը սոցիալական մեդիաոլորտում, նա մինչ օրս անձնական էջ չունի։ -0-

Սոցցանցերում նախկին ԽՍՀՄ առավել ակտիվ քաղաքական գործիչների հնգյակը

инф

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:48
14 Օգոստոսի 2019
ԱԳ նախարարը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը
Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Փաշինյան–Թրամփ հանդիպման հնարավորությունը։
12:48
14 Օգոստոսի 2019
ՀՀ ԱԳ նախարարը ձեռնպահ մնաց Ադրբեջանում հայտնված զինծառայողի վերաբերյալ մեկնաբանություն տալուց
«Դա բավականին զգայուն հարց է, և Հայաստանի ԱԳՆ-ն արդեն տարածել է հայտարարություն», - ասաց Մնացականյանը:
15:21
13 Օգոստոսի 2019
Պատրուշևը և Գրիգորյանը հաստատել են ՀՀ և ՌԴ ԱԽ-ների համագործակցության բարձր մակարդակը
Երևանում երեքշաբթի կայացել է Հայաստանի և Ռուսաստանի Անվտանգության խորհրուրդների քարտուղարների խորհրդակցությունները:
20:14
12 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղարը ժամանեց Հայաստան
Երկուշաբթի Հայաստան ժամանեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը։
20:03
09 Օգոստոսի 2019
Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել է մեկնաբանել BBC–ի հոդվածը Մարտի 1–ի գործով։
17:31
09 Օգոստոսի 2019
Երևանը և Մոսկվան միտված են երկկողմանի ռազմավարական կապերի ամրապնդմանը. կայացել է Փաշինյանի և Մեդվեդևի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։
17:26
09 Օգոստոսի 2019
Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել
Նիկոլ Փաշինյանն էկոնոմիկայի նախարարի տեղակալ է նշանակել:
14:37
09 Օգոստոսի 2019
ՌԴ ԱԽ քարտուղար Պատրուշևը կայցելի Հայաստան
Այցի օրակարգը չի նշվում:
23:35
08 Օգոստոսի 2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան (ՖՈՏՈ)
Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստան։
19:20
07 Օգոստոսի 2019
ՄԻԵԴ–ը ստացել է Քոչարյանի գործով ՍԴ դիմումը. այն կքննարկվի առաջնահերթության կարգով
Հուլիսի 10–ին Սահմանադրական դատարանը որոշել է վարույթ ընդունել 300.1 հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը:
13:00
02 Օգոստոսի 2019
Հայ քաղաքական ընդդիմությանը նոր զարգացումներ են սպասվում
Հայկական ներքաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտում նոր գործընթացներ են սպասվում
15:45
23 Հուլիսի 2019
Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կայցելի Վրաստան
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: