484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Ստոլտենբերգի հայտարարությունները դժվարությամբ են համադրվում ՌԴ–ի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության հետ. ԱԳՆ
21:10
29 Մայիսի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հայտարարությունները դժվարությամբ են համադրվում Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման հետ, ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳՆ–ն։

«Մենք ուշադրություն ենք դարձրել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի արտահայտություններին, երբ նա վերջերս ԱՄՆ էր այցելել։ Նրա հանրային ելույթները ակնհայտորեն «հարմարեցված» էին ամերիկյան լսարանին։ Ցուցադրական է նաև այն, որ որքան մոտ է Վաշինգտոնին, այնքան կոշտ է դաշինքի ղեկավարության հակառուսական հռետորությունը, ինչը հաստատում է նրա քաղաքական անկանխակալության և ինքնուրույնության վերաբերյալ կասկածները։ Այստեղից էլ` հակառուսական «շտամպերի» առատությունը, «Արևելքից եկող սպառնալիքի» մասին առասպելները, ՆԱՏՕ–ի համար արդեն ավանդական դարձած փաստերի խեղաթյուրումը և միակողմանի գնահատականները»,– ասվում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի մեկնաբանությունում։

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեքշաբթի կոչ է արել Ռուսաստանին ավելի «թափանցիկ և բաց» լինել ներկա աշխարհաքաղաքական պայմաններում զորավարժություններ անցկացնելիս։

«Ակնհայտ է, որ դա արվում է ռազմական պլանի ծախսերը հիմնավորելու համար, որոնք ձեռնարկում է դաշինքը ռուսական սահմանների մոտ։ Միաժամանակ, ի հեճուկս առողջ դատողության, հաշվի չի առնվում, որ ռազմական լարվածության թեժացումը Ռուսաստանի սահմաններին թուլացնում է, այլ ոչ թե ամրապնդում աշխարհամասի կայունությունը։ Նման մոտեցումը դժվարությամբ է համադրվում Մոսկվայի հետ հարաբերությունները կարգավորելու ներկայացվող ձգտման հետ»,– նշված է ԱԳՆ–ի հաղորդագրությունում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։