438.03
4.45
404.16
-1
Եղանակը Երևանում
Հայ

Շարմազանով. այս փուլում ԱԺ արտահերթ ընտրությունների հարց դեռևս դրված չէ

21:25
17 Մայիսի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է քննարկվել ՀՀԿ ԳՄ նիստում։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ , ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը, ներկայացնելով հասարակությունում հնչող բազմաթիվ կարծիքները ՀՀԿ–ի քաղաքական ուղղվածության մասին, նախևառաջ նշեց, որ ՀՀԿ–ն ոչ հեղափոխական է, ոչ, առավել ևս, հակահեղափոխական, այլ բացարձակապես քաղաքական միավոր է։ «Մենք ռևանշիստներ էլ չենք։ Մենք զբաղվել և զբաղվելու ենք քաղաքական գործունեությամբ` որևէ միտում չունենալով ոչ սաբոտաժի, ոչ էլ, առավել ևս` հակահեղափոխականության»,– ասաց նա, ավելացնելով, որ ՀՀԿ–ն եղել և մնում է Հայաստանի պետական քաղաքականության պետական հիմնասյուներից մեկը։ Մենք շարունակելու ենք գործել հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության ամրապնդման։

Պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հարցին` ԱԺ փոխխոսնակը նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունն արտահերթ ընտրությունների հարց այսօրվա դրությամբ չի քննարկվել։ Խորհրդարանական ընտրությունների համար պետք է լինեն քաղաքական և իրավական պայմաններ։

Загружается новость ... "Лево"

«Որքան որ ես տեղյակ եմ, վարչապետ Փաշինյանը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել բավականին հավակնոտ ծրագիր։ Եվ ՀՀ Սահմանադրությունը հստակ տալիս է այն դրույթները, երբ կարող է արձակվել Ազգային ժողովը։ Եթե մենք` բոլոր պատգամավորներս, կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար, այս փուլում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարց դեռևս դրված չէ։ Սա քննարկման հարց է, կապրենք` կտեսնենք»,– ասաց Շարմազանովը։

Նրա կարծիքով, քաղաքական գործընթացները շատ արագ են փոխվում, և ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի երկու, երեք, չորս ամիս անց։ Կառավարությունն ունի իր ծրագիրը, և հանրապետականները չեն պատրաստվում կառավարության գործունեությանն արհեստականորեն խոչընդոտել։

Ինչ վերաբերում է Ընտրական օրենսգրքի փոփոխությանը, ըստ Շարմազանովի, առայժմ չկա Ընտրական օրենսգրքի փոփոխության որևէ փաստաթուղթ։ Քննարկումներ և կարծիք կլինի միայն նրանից հետո, երբ մենք ՀՀԿ պատգամավորները տեսնեն Ընտրական օրենսգրքի փոփոխության փաստաթուղթը։

Շարմազանովն ընդգծեց, որ պտտվող լուրերն այն մասին, թե բողոքի ակցիաները հանրապետականների կողմից սաբոտաժի դրսևորումներ են, չեն համապատասխանում իրականությանը։ «Մեր կողմից որևէ սաբոտաժ չկա, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք` հանրապետականներս, սաբոտաժ ենք կիրառում։ Մեզ համար ՀՀ կայունությունը, անվտանգությունը, արտաքին մարտահրավերներին դիմակայելն առաջնային է, և մենք չենք գնա այնպիսի քայլերի, որոնք կվտանգեն երկրի անվտանգությունը»։

Նա այս կապակցությամբ նաև ընդգծեց, որ պայքարում է ոչ թե ընդդեմ Փաշինյանի, այլ հանուն Հայաստանի։

«Ես հաջողություն եմ մաղթում Փաշինյանի կառավարությանը, սրանք վերամբարձ խոսքեր չեն»,– ասաց ԱԺ փոխխոսնակը, հավելելով, որ երբ կներկայացվի կառավարության ծրագիրը, այն ժամանակ էլ կոնկրետ իրողությունից ելնելով` հարցը կքննարկվի, և կկայացվի որոշում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա
09:52
27 Փետրվարի 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Բեռլինում
15:10
26 Փետրվարի 2024
ՌԴ–ն շարունակում է շփումները ՀՀ–ի հետ՝ ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանի խոսքերը պարզաբանելու համար․ Կրեմլ
Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Երևանի հետ, որպեսզի պարզաբանի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ՀԱՊԿ–ում անդամակցության «սառեցման» մասին
16:25
23 Փետրվարի 2024
Պեսկովը մեկնաբանել է ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
Կրեմլից մեկնաբանել են ՀԱՊԿ–ում ՀՀ մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը
11:05
23 Փետրվարի 2024
Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա․ Փաշինյան
Ադրբեջանն, իրականում, նոր հարձակում է նախապատրաստում Հայաստանի վրա։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
22:58
22 Փետրվարի 2024
Բորելը ցանկանում է այցելել Հայաստան․ ԵՄ դեսպան
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան
13:10
22 Փետրվարի 2024
Պատմության մեջ առաջին անգամ Ֆրանսիայի պաշտպանության նախարարը կայցելի Հայաստան
Ֆրանսիայի պաշտպանության նախարարի առաջին այցը Հայաստան
22:47
21 Փետրվարի 2024
Փաշինյանը Մակրոնին հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու Ազնավուրի 100–ամյակին նվիրված գալա–համերգին
Փաշինյանը հրավիրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պետական այցով այցելել Հայաստան
15:18
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Մոսկվայի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկով
Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունն Ոկրաինայի հարցով
10:39
19 Փետրվարի 2024
Ուկրաինայի հարցով Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցով․ ՎԻԴԵՈ