480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան. Բաքուն ինքն է խախտում ՄԱԿ-ի այն բանաձևերը, որոնց հղում է կատարում
15:55
23 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բաքուն ինքն է խախտում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնց մշտապես հղում է կատարում, ուրբաթ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում ՄՄՀՊԻ շրջանավարտների միջազգային երրորդ համաժողովի բացմանը:

«Ադրբեջանական կողմը ընտրողաբար հիմնվում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերի վրա` իր ապակառուցողական գործողություններն արդարացնելու համար, սակայն ինքն էլ խախտում է դրանք: Այդ բանաձևերից մեկը պահանջում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, առանց որի հնարավոր չէր իրականացնել բանաձևի մյուս դրույթները և ՄԱԿ-ի ԱԽ-ի կոչերը: Ադրբեջանական կողմը մշտապես ապացուցում է, որ չի ցանկանում գնալ խաղաղ կարգավորման ուղիով` դրանով իսկ խախտելով այդ բանաձևերը»,- ասել է Սարգսյանը:

 Ըստ նրա, Բաքուն շարունակում է մերժել ղարաբաղյան հակամարտության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղ կարգավորման բոլոր առաջարկները և խախտել հրադադարի ռեժիմը, ինչն անմեղ զոհերի հետևանք է դառնում:

Սեպտեմբերի վերջին տասնօրյակում Ադրբեջանը բազմիցս գնդակոծել է Հայաստանի և ԼՂՀ սահմանամերձ գյուղերն ականանետերից և դիպուկահար զենքից: Գնդակոծությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում:

«Վերջերս Ադրբեջանը հայ-ադրբեջանական և ղարաբաղաադրբեջանական շփման գծում խախտել է հրադադարի ռեժիմը` կիրառելով ծանր սպառազինոթւյուն»,- ասել է նախագահը:

Նա միաժամանակ հերթական անգամ ընդգծել է Երևանի` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու պատրաստակամությունը:

ՄՄՀՊԻ շրջանավարտների միջազգային երրորդ համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 22-ից 24-ը Երևանում: Համաժողովի ծրագրում, ինչպես նաև ՄՄՀՊԻ բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների ծրագրում կարմիր թելով անցնում են Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը և արևելյան հետազոտությունների զարգացման խնդիրները:

Համաժողովի շրջանակում նախատեսված են ՄՄՀՊԻ շրջանավարտների ելույթները հետևյալ թեմաներով` «Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը», «Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացները և XXI դարի տնտեսական դիվանագիտությունը», «Մերձավոր Արևելքի նոր իրադրությունը», «Բացվող Իրանը»:

Ամենամյա համաժողովը «մմհպի»-ականների համար գլխավոր իրադարձություն է: Այն արդեն երրորդ անգամ է նույն հարթակում հավաքում ամբոջ աշխարհից ժամանած շրջանավարտների` պետական ծառայողների, առաջատար տնտեսագետների, մշակույթի գործիչների և բիզնես հանրության ներկայացուցիչների: Դրա կազմակերպիչներն են` ՄՄՀՊԻ շրջանավարտների ասոցիացիան, ՄՄՀՊԻ շրջանավարտների հայկական ակումբը և ՄՄՀՊԻ զարգացման հիմնադրամը:--0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։