484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կհանգեցնեն պարտոկրատիայի. նախկին վարչապետ
18:11
02 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում կհանգեցնեն պարտոկրատիայի, երկուշաբթի լրագրողներին ասաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ես վստահ չեմ, որ սահմանադրական բարեփոխումները կնպաստեն Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը։ Կարծում եմ, որ այսօր երկիրը կանգնած է քաղաքական, տնտեսական և, հնարավոր է, ռազմական խնդիրների առջև, և այս պահին Հիմնական օրենքի բարեփոխում անցկացնելը սխալ է»,– նշել է Բագրատյանը։

Նա ավելացրեց, որ եթե բարեփոխումները հանգեցնեին երկու պալատներով զուտ խորհրդարանական համակարգի, ապա դա, հնարավոր է, նպաստեր ժողովրդավարության զարգացմանը։

Վարչապետի խոսքով, համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միապալատ խորհրդարանները հանգեցնում են ոչ թե ժողովրդավարության, այլ դիկտատուրայի և նույնիսկ ֆաշիզմի։ «Հենց այդ պատճառով էլ ամենասկզբից ես դեմ էի Հիմնական օրենքի բերափոխմանը»,– նշեց Բագրատյանը։

Հակառակ տեսակետն է արտահայտել Հայաստանի ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը։ Նրա կարծիքին կարող եք ծանոթանալ այստեղ>>

Հայաստանի Սահմանադրությունում խորհրդարանական կառավարման կարգի անցում ենթադրող փոփոխությունների կատարման հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։  -0-
Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։