486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրական բարեփոխումները կապահովեն Հայաստանի արագ և կայուն զարգացումը. պատգամավոր
19:13
20 Հոկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Խորհրդարանական կառավարման կարգի անցում նախատեսող սահմանադրական բարեփոխումներն ընդունակ են ապահովել երկրի արագ և կայուն զարգացումը, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Ընդունելով սահմանադրական բարեփոխումները` մենք կապահովենք երկրի կայուն զարգացումը, և կհամոզվենք դրանում ինքներս առաջիկա մի քանի տարիների ընթացքում: Նախևառաջ, նշեմ, որ մեր երկրում սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվել է դեռևս անկախության առաջին տարիներին»,- ընդգծեց Մելիքյանը:

1995 թվականին ընդունած Սահմանադրությունն իր բովանդակությամբ նախատեսում էր բացառապես նախագահական կառավարման կարգ: 2005 թվականին Հիմնական օրենքում կատարած փոփոխություններով անցում կատարվեց կիսանախագահական կառավարման կարգի:

«Կարծում եմ` ժամանակն է շարունակել այդ գործընթացը և անցնել խորհրդարանական կառավարման կարգի, որն ըստ էության ավելի առաջադեմ ու ժողովրդավար է»,- ասաց Մելիքյանը:

Պատգամավորը նշեց, որ քաղաքական տարբեր ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ սահմանադրական բարեփոխումների քննարկումներում միասնականություն է դիտվում: «Հույս ունեմ, որ համախմբումը կապահովվի նաև դեկտեմբերի վեցին կայանալիք հանրաքվեում»,- ավելացրեց նա:

Մելիքյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումներին կողմ հանդես եկող քաղաքական ուժերն արդեն սկսում են ընտրական շտաբեր ձևավորել հանրաքվեից առաջ:

«Երկուշաբթի Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը կուսակցության նախագահի (նախագահ Սերժ Սարգսյանի) առաջարկով հանձնարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին ՀՀԿ շտաբ ձևավորել և գլխավորել այն»,- նշեց նա:

--0-- -
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: