478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ ՊՆ. Ռուսաստանի ՕՏՈՒ գործողությունը ՍԱՀ–ում կշարունակվի, քանի դեռ սիրիական բանակը գրոհում է
12:01
04 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գործողության տևողությունը սահմանափակված է ահաբեկիչների դեմ սիրիական բանակի գրոհի ժամկետներով։ Այդ մասին ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովն АСЕАН անդամ երկրների պաշտպանության նախարարների և երկխոսության գործընկերների 3–րդ խորհրդակցության ընթացքում («ՍՄՕԱ պլյուս»)։

Նա հիշեցրել է, որ Կասպիական նավատորմի նավերի ներգրավմամբ Ռուսաստանի ՕՏՈՒ հարվածները Ռուսաստանում արգելված «Օսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների գևոհայինների դիրքերի ուղղությամբ բացարձակ օրինական են։ Գործողությունն իրականացվում է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի պաշտոնական հայտարարության հիման վրա։

«Գործողությունը սահմանափակված է ահաբեկիչների դեմ գրոհի իրականացման ժամկետով»,– հայտնել է Անտոնովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Ավիացիան և մյուս միջոցները, ավելացրել է փոնախարարը, ՌԴ զինծառայողները կիրառում են բացառապես Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկչական միավորումների օբյեկտների նկատմամբ։ «Որևէ այլ թիրախների ուղղությամբ հարվածներ չեն իրականացվում»,– ասել է նա։

Անտոնովը հիշեցրել է, որ ռուսական ավիացիան ոչնչացրել է կառավարման տասնյակ կետեր, մեծ թվով ռազմատեխնիկա և գրոհայիններին պատկանող զինամթերքի պահեստներ, ոչնչացվել են նաև հարյուրավոր ահաբեկիչներ։

Փոխնախարարն ընդգծել է, որ միջազգային ահաբեկչությունն առավել մեծ վտանգ է ներկայացնում, և «դրա դեմ պայքարի հիմնական ճակատն այսօր Մերձավոր Արևելքում է»։

Ռուսաստանը կողմ է միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ստեղծմանը, որը կկարողանար իր շարքերում շահագրգիռ պետություններ համախմբել միջազգային իրավունքի հիման վրա` առաջնորդվելով ՄԱԿ–ի կանոնադրության սկզբունքներով։

ԻՊ գրոհայինների թվում կռվում են մինչև 30 հազար օտարերկրացիներ, այդ թվում` Ռուսաստանից և Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, հայտնել է Անտոնովը։

«Այսօր ԻԼԻՊ–ում կռվում է օտարերկրացի 25-30 հազար ահաբեկիչ–գրոհային, այդ թվում ԽՕՏ պետություններից և, ցավոք, Ռուսաստանից,– ասել է Անտոնովը։ – Եթե նրանք տուն վերադառնան, իրենց հետ տանելով բռնության և ծայրահեղականության ներուժը, ապա արմատական գաղափարներ կքարոզեն մեր երկրներում կամ դիվերսիաների կազմակերպիչներ կդառնան»։

Ըստ նրա, «ՍՄՕԱ պլյուս»–ի համատեղ առանցքային խնդիրներից մեկը գրոհայինների վերադարձը հայրենիք թույլ չտալն է։

«Կարևոր է, որ գլոբալ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու գործակցությունը միջազգային իրավունքի հիման վրա ընգծվում է եզրափակիչ փաստաթղթում, որը ծրագրվում է ընդունել այսօր»,– ընդգծել է փոխնախարարը։


Անտոնովը նշել է, որ «ոչ ոք չպետք է պատրանք ունենա, որ Մերձավոր Արևելքում կատարվողը հեռավոր մի վայրում է, և մեր երկրները կարող են ահաբեկչական ուղղակի սպառնալիքի չհանդիպել»։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: