478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Մլեչին. ռուսական մեդիադաշտը և հասարակությունը վատ են պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում
18:48
17 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական մեդիադաշտը և հասարակությունը վատ են պատկերացնում, թե ինչ է կատարվում Հայաստանում, ասաց Ռուսաստանի հանրային հեռուստատեսության պատմահրապարակախոսական ծրագրերի տնօրինության տնօրեն, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի վարչության նախագահ Լեոնիդ Մլեչինը։

«Խնդիրը կապված է ռուս հասարակության մտածողության հետ։ Ռուսաստանը չափազանց ինտրովերտ երկիր է, մեզ մոտ չի մնում և ոչ մի միջազգային ծրագիր, մեր մարդկանց հետաքրքիր չէ այն, ինչ կապված չէ Ռուսաստանի հետ, և մեր ԶԼՄ–ները պետք է դա հաշվի առնի։ Դա խնդիր է, բայց ես չգիտեմ, թե ինչ անել»,– ասել է Մլեչինը «Եվրասիական ինտեգրում և տեղեկատվական տարածք» թեմայով կլոր սեղանների և վարպետության դասերի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։


«Եվրասիական ինտեգրում և տեղեկատվական տարածք» թեմայով կլոր սեղանները և վարպետության դասերը ռուս լրագրողների մասնակցությամբ անցկացվել են Երևանում նոյեմբերի 16-17–ը Ռուսաստանի հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ։


Պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության այն հարցին, թե ինչպես են ռուս լրագրողները գնահատում Հայաստանում Ռուսաստանի տեղեյատվական քաղաքականությունը` հաշվի առնելով ԵՏՄ–ին անդամակցելը, Մլեչինը պատասխանել է, որ «ցավոք, մենք ապրում ենք Մոսկվայում, այդքան էլ իրազեկ չենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, և չենք կարող պատասխանել այդ հարցին, պետք է վերլուծական աշխատանք տանել»։



Նա միաժամանակ կոչ արեց ԵՏՄ–ի գործընթացները լուսաբանող հայ լրագրողներին «որոշակի զիջողությամբ վերաբերվել այն գործընթացներին, որոնք չեն կարող շատ արագ կատարվել»։

«Երբ 1954 թվականին Ֆրանսիան և ԳԴՀ–ն պայմանավորվեցին Ածխի և պողպատի եվրոպական միավորման ստեղծման մասին, ոչ ոք չէր կարող պատկերացնել Եվրոպական միությունն ընդհանուր արժույթով առանց սահմանների և այլն։ Բնականաբար, դա երկարատև ժամանակահատված է։ Ոչ միայն դուք, այլ նաև մենք, իրականում, վատ ենք պատկերացնում, թե ինչպես են գործում այդ մեխանիզմները։ Թող դանդաղ, բայց մենք դրանից դասեր կքաղենք»,– նշել է նա։


Խոսելով Հայաստանում անցկացված կլոր սեղանների և վարպետության դասերի մասին` նա ընդգծեց, որ դրանց հիմնական նպատակը կոլեգիալ շփման հաստատումն էր։

«Ամռանը, երբ Հայաստանում հայտնի իրադարձություններ էին կատարվում (բողոքի զանգվածային ակցիաներ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ` «Նովոստի–Արմենիա»), ես եկել էի Երևան, և մենք հասկացանք, որ չենք պատկերացնում, թե ինչ է կատարվում այս երկրում, ինչով են ապրում մեր հայ գործընկերները։ Մենք հասկացանք, որ բացի ամեն ինչից, պետք է գալ, շփվել, հարցնել` ի՞նչ եք անում, իսկ ի՞նչ եք ցանկանում, ինչո՞վ կարող ենք ձեզ օգտակար լինել։ Այդպես մենք եկանք այս անգամ, ԵՊՀ–ի, Սլավոնական համալսարանի պատերում վարպետության դասեր անցկացրինք, զրուցեցինք հայկական ԶԼՄ–ների ղեկավարների հետ։ Այս հանդիպումներում բազմաթիվ առաջարկություններ հնչեցին բազմակողմանի շփման ուղղությամբ»,– ավելացրել է նա։

Մլեչինն ընդգծեց, որ ռուսական կողմը պատրաստ է օգնել, որ «հայ ուսանողները սովորեն մեզ մոտ, այստեղ բերել ստաժով ռուս լավագույն մասնագետների, նույնիսկ ռուսաց լեզվի դասախոսների ռուսալեզու լրագրողների համար»։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը: