ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, ով այսօր տոնում է իր ծննդյան օրը, այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Կարեն Կարապետյանը շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, բարօրություն և աշխատանքային նոր հաջողություններ:
Վարչապետը բարձր է գնահատել Դ.Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ և բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերը պայմանավորվել են առավելագույնս ջանքեր գործադրել էլ ավելի ակտիվացնելու հարաբերությունները և գոհունակությամբ ընդգծել են, որ առկա են ակնհայտ դրական միտումներ՝ տարբեր ուղղություններով առևտրաշրջանառության ծավալների աճի առումով:
Անդրադարձ է եղել նաև Դմիտրի Մեդվեդևի՝ մոտ ապագայում Հայաստան կատարելիք այցի և Եվրասիական տնտեսական միության Միջկառավարական նիստի անցկացման հետ կապված հարցերին։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում