440.42
4.4
402.65
+9
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ՊՆ–ն և Թուրքիայի ԶՈՒ–ն խզել են փոխգործակցության բոլոր ուղիները

21:19
26 Նոյեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ պաշտպանության նախարարությունը և Թուրքիայի Զինված ուժերը խզել են փոխգործակցության բոլոր ուղիները, հետ է կանչվել նաև Թուրքիայում գտնվող Ռուսաստանի ՌԾՆ ներկայացուցիչ Սևծովյան նավատորմի և թուրքական ՌԾՈՒ հետագա գործողությունների համակարգման նպատակով։ Այդ մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին է հայտնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Այսօր ավելի վաղ ընդունած որոշմանը համապատասխան` խզվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի զինված ուժերի միջև փոխազդեցության բոլոր ուղիները»,– ասել է նա։


Պուտին. Թուրքիան գիտակցաբար փակուղի է տանում ՌԴ–ի հետ հարաբերությունները>>


«Դա վերաբերում է ոչ միայն, այսպես կոչված, «թեժ գծին», որը բացվել էր Սիրիայում ահաբեկչական ենթակառուցվածքի օբյեկտների ոչնչացման ընթացքում օդում հնարավոր միջադեպերը կանխելու համար»,– ավելացրել է Կոնաշենկովը։

Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները ճգնաժամ են ապրում նրանից հետո, երբ երեքշաբթի Սիրիայում կործանվեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը։ Այն խոցվել է թուրքական F-16 «օդ–օդ» տեսակի հրթիռով սիրիական տարածքում և ընկել է Թուրքիայի հետ սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը տնտեսական և մարդասիրական ոլորտներում համալիր միջոցառումներ մշակել Թուրքիայի ագրեսիային ի պատասխան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:26
13 Մարտի 2024
Կրեմլից հայտարարել են, որ կպարզաբանեն ՀԱՊԿ–ում ՀՀ–ի անդամակցության հետ կապված իրավիճակը
Կրեմլից արձագանքել են Փաշինյանի հայտարարություններին
12:14
07 Մարտի 2024
Հայաստանի տարածքում ՌԴ նախագահի ընտրությունների մասին
ՌԴ նախագահի ընտրությունները կանցկացվեն մեկ օր՝ մարտի 17–ին 08։00–ից մինչև 20։00–ն։ Հեռահար էլեկտրոնային քվեարկություն նախատեսված չէ
18:01
06 Մարտի 2024
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց» օդանավակայանում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն. ԱԽ քարտուղար
Երևանը Մոսկվային պաշտոնապես տեղեկացրել է, որ «Զվարթնոց»-ում պիտի միայն ՀՀ սահմանապահներ լինեն,  հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
22:23
05 Մարտի 2024
Լավրովը զանգել է Միրզոյանին․ ի՞նչ են քննարկել
Լավրովն այսօր զանգել է Միրզոյանին
11:47
05 Մարտի 2024
Թե ինչի կհանգեցնի ՀԱՊԿ-ից դուրս գալը, այդ հարցը գաղտնիք է․ ԳՇ պետ
Հայաստանը դեռևս ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, հայտարարել է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
23:21
04 Մարտի 2024
Որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին․ ԱԱԾ
ԱԱԾ–ն հայտնում է, որ որպես բարի կամքի դրսևորում ՀՀ–ն Ադրբեջանին կհանձնի Տեղում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին
14:56
01 Մարտի 2024
ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է․ Ռուբինյանը պատասխանել է Հաջիևին
Հայաստանը տարածքային պահանջներ չունի Ադրբեջանից, հայտարարել է Ռուբինյանն Անթալիայում
12:01
01 Մարտի 2024
Ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
«Ապրելու երկիր» ընդդիմադիր կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը պատրաստվում է դիմել ՍԴ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունն արգելելու համար
11:06
01 Մարտի 2024
Միրզոյանի Անթալիա այցի շրջանակում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 1-3-ն աշխատանքային այցով կմեկնի Անթալիա
11:38
29 Փետրվարի 2024
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
ԵԽ–ն կոչ է արել ԵՄ–ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը
10:42
27 Փետրվարի 2024
ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա
Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա