ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին` սեփական քայլերը հայտարարելու համար, գրում է «Ժամանակ» թերթը։
Ինչպես ասվում է հրապարակման մեջ, այժմ Րաֆֆի Հովհաննիսյանն անձնական խնդիրներով ԱՄՆ-ում է և որոշել է սպասել Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու որոշմանը։ Դրանից հետո միայն նա կհայտարարի իր քայլերի մասին։
Ըստ գրառման, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը զուգահեռ բանակցություններ է վարում Վարդան Օսկանյանի «Համախմբման» հետ։
Այնուամենայնիվ, դաշինքով մասնակցությանը դեմ է կուսակցության փոխնախագահ Զարուհի Փոստանջյանը։ «Չի բացառվում, որ ընտրություններից առաջ ժառանգականներից ամեն մեկը մի կուսակցության ցուցակում հայտնվի, ու արդյունքում կուսակցությունը լուծարվի»,– գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում