485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետ. Արևելքը զգալիորեն առաջ է անցնում Ռուսաստանից «մեղմ ուժի» տեխնոլոգիայով
13:21
18 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ն և Արևմուտքը զգալիորեն գերազանցում են Ռուսաստանին «մեղմ ուժի» տեխնոլոգիաների կիրառման հարցում, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Ըստ նրա, խոսքը հասարակության տարբեր շերտերով աշխատանքի գործիքակազմի օգտագործման մասին է, որի կարևոր մասերից է տեղեկատվական ուղեկցումը։

Ռուսաստանը, փորձագետի կարծիքով, այդ իմաստով «հովհարային» քաղաքականություն է անցկացնում։

«Այսինքն, ես չեմ հասկանում, թե ինչու են փակում կայացած ռեսուրսները, ստեղծում նորերը, այնուհետև փակում արդեն այդ նորերը և էլի ինչ–որ բան ստեղծում»,– ասաց Հակոբյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։

Ըստ նրա, XXI դարում գաղափարախոսական պայքարում օրտոդոքս մոտեցումը չի աշխատում։

«Մոդելների պայքար է գնում։ Ամերիկացիները Վրաստանում կառուցել են իրենց մոդելը, ռուսները, ըստ էության, պետք է փորձեն ստեղծել իրենցը, որը գրավիչ կլինի մյուսների համար։ Այդ մրցակցությունն օբյեկտիվորեն կա, և ես չեն պատկերացնում այն առանց իրական տեղեկատվական օժանդակության»,– ասաց փորձագետը։

Ըստ նրա, Ռուսաստանում կատակով են խոսում ռազմական «մեղմ ուժի» մասին։

«Բայց միայն դրա վրա հիմնվելը սխալ է։ Համաձայն եմ երկու դաշնակիցների մասին վարկածի հետ, բայց դա պարտադիր, ու ոչ բավարար պայման է, որովհետև սկզբում պետք է մտքի պայքար տանել, պետք է գրավիչ մոդելներ ստեղծել։ Այդ ժամանակ, հնարավոր է, արևմտամետ հասարակական շերտերն այդ առավելությունը չեն ունենա նույն Ֆեյսբուքում»,– կարծում է փորձագետը։

Ըստ նրա, ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Հայաստանի համար կարևոր է ունենալ սեփական լրատվական ռեսուրսներն աշխարհաքաղաքական գլխավոր ուժային կենտրոններում։

Միաժամանակ, քաղաքական տեխնոլոգը կարծում է, որ այդ ռեսուրսները պետք է ոչ թե մենաշնորհայնացվեն, այլ դիվերսիֆիկացվեն։

«Եթե այնտեղ կա ռուսական ռեսուրսի պիտակ, ապա արդեն պարզ է, որ դա կկրճատի լսարանը»,– ասաց Հակոբյանը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։