485.68
+0.29
517.01
+0.56
8.17
-0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում բացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանը
16:10
10 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀնախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի նստաշրջանիբացման արարողությանը։

Համաժողովի 31-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել կազմակերպությանանդամ երկրների և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության շուրջ500 ներկայացուցիչ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ելույթ ունենալով նստաշրջանի ժամանակ`ՀՀ նախագահը նշելէ, որ իր համար մեծ պատիվ է ազդարարելայս ներկայացուցչական հանդիպման՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարականհամաժողովի 31-րդ նիստի մեկնարկը։

 «Սա բացառիկ միջոցառում է մեր երկրի համար, և Հայաստանընույնքան բացառիկ ջերմությամբ ու նվիրումով է հյուրընկալում ֆրանկոֆոն մեծընտանիքի անդամներին: Այս համաժողովը լավագույն առիթ է բոլորիս համար՝ մեկ անգամևս արժևորելու ֆրանկոֆոն մշակույթը և ամփոփելու ողջ տարվա ընթացքում Հայաստանումտիրող ֆրանկոֆոն հանդիսավոր մթնոլորտը: Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ Երևանում»,– նշել է նախագահը։

Նա նաև շնորհավորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավորքարտուղար տիկին Միկայել Ժանին, ով իր ներկայիս պաշտոնում առաջին անգամ էմասնակցում կազմակերպության նախարարական համաժողովի աշխատանքներին: «Պաշտոնավարմանայս կարճ ժամանակահատվածում տիկին Ժանը լավագույնս է ներկայացրել կազմակերպությունըև վերջինիս մաս կազմող կառույցները միջազգային ասպարեզում: Վստահ եմ, որ նրա խոհեմղեկավարությամբ կազմակերպությունը կշարունակի նախորդ գլխավոր քարտուղարի` Սենեգալինախկին նախագահ Աբդու Դիուֆի` ավելի քան տասնամյա գործունեության լավագույնավանդույթները և նոր նվաճումներ կարձանագրի կազմակերպության աշխատանքներում:Շնորհավորում եմ, տիկին Միկայել», – նշել է նախագահը։

Սարգսյանը հիշեցրել է, որ Հայաստանը դարերի խորքից եկող ամուր կապեր ունիՖրանկոֆոնիայի ընտանիքի անդամ երկրներից շատերի հետ: Դեռ շուրջ մեկ հազարամյակ առաջֆրանսերենը Միջերկրական ծովի ափերին տեղակայված Կիլիկիայի հայկական թագավորությունումհայոց արքունիքի պաշտոնական գրագրության և արվեստի լեզու էր: Այսօր Հայաստանը հաստատակամորենիրականացնում է Ֆրանկոֆոնիային իր անդամակցությամբ ստանձնած՝ ֆրանսերեն լեզվի տարածմանու խորացման հանձնառությունը։

 «Այսօր աշխարհի հինգ մայրցամաքները ներկայացնող 80պետություն և կառավարություն, այդ թվում նաև առանձին կազմավորումներ ներկայացնողկազմակերպության մաս լինելը մեզ համար նոր հնարավորություններ է ընձեռում պատմականկապերի ամրապնդման և նորերի հաստատման ու խորացման համար», – ընդգծել է ՀՀնախագահը։

 «Այսօր մենք ապրում ենք միջազգային ասպարեզում ի հայտ եկածնոր ճգնաժամերի և սպառնալիքների պայմաններում, բաժանարար գծերի խորացման ականատեսենք դառնում: Ուստի, առանձնակի կարևորություն են ստանում միջազգային ևտարածաշրջանային կազմակերպությունները, որոնք ոչ թե բաժանում են, այլ միավորում։Մենք պետք է ամրապնդենք մեր կառույցները, բարձրացնենք դրանց արդյունավետություննու նշանակությունը։ Այս առումով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունըբացառիկ կարևորություն ունի. չէ՞ որ մենք համախմբվել ենք առաջին հերթին արժեքայիննկատառումներից ելնելով, ինչը թանկ է ու հարատև միավորող գործոն՝ ներկայիս աշխարհում»,– նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով` ցավոք, հակամարտությունները և ճգնաժամերը շարունակումեն սպառնալ նաև ֆրանկոֆոն տարածքի որոշ տարածաշրջանների անվտանգությանը և վտանգել կայունզարգացումը:

 «Պատահական չէր, որ Հայաստանը, որպես նախարարական համաժողովիգլխավոր թեմա, առաջարկեց հենց «Խաղաղությունը, հանդուրժողականությունը,երկխոսությունը և փոխըմբռնումը ֆրանկոֆոն տարածքում» թեման: Մենք հավատում ենք, որհանդուրժողականության միջոցով կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից: Եվհակառակը՝ անհանդուրժողականությունը կարող է հանգեցնել ճգնաժամերի,հակամարտությունների և անգամ մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ցեղասպանության իրականացման։ Մենք դա սեփական փորձով գիտենք», – ընդգծել էՍարգսյանը։

 «Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել Հայոցցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման համատեքստում ֆրանկոֆոն ընտանիքիհամերաշխությունն ու զորակցությունը հայ ժողովրդին՝ արտահայտված կազմակերպությանգլխավոր քարտուղարի հայտարարության միջոցով: Մեր խորին համոզումն է, որ միայնբոլորիս ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր կանխարգելել նմանոճրագործությունները և անցյալից դասեր քաղելով՝ պահպանել և հարգել համամարդկային,այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները: Հանդուրժողականության, խաղաղգոյատևման և ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումըմեր բոլորի նպատակն է», – ավելացրել է Սարգսյանը։

Նրա խոսքով` կան այլ բնագավառներ, որտեղ կարելի է միասնաբար գործել`մարդու իրավունքների պաշտպանություն, միգրացիա, շրջակա միջավայրի պաշտպանություն,տնտեսական զարգացմանն ու երիտասարդությանն առնչվող խնդիրներ. դրանք բոլորն էլՖրանկոֆոնիան վաղուց դասել է իր առաջնահերթությունների շարքին:

 «Ցանկանում եմ հատկապես առանձնացնել կլիմայականփոփոխությունների վերահսկման խնդիրը: Մեր սերունդների համար առողջ ու անվտանգապագա կերտելը մեզանից յուրաքանչյուրի և բոլորիս ընդհանուր պատասխանատվությունն է։Այս առումով ես վստահ եմ, որ ֆրանկոֆոն համայնքն իր ներդրումը կունենա այստարեվերջին Փարիզում կայանալիք՝ Կլիմայական փոփոխություններին նվիրված համաժողովիհաջողության գործում», – ասել է ՀՀ նախագահը։

 Նա հավելել է, որ Հայաստանի լիիրավ անդամակցությունից երեք տարի անց,Երևանում անցկացնելով այս համաժողով, մենք ցանկանում ենք վերահաստատել Հայաստանի նվիրվածությունըՖրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը՝ համագործակցության ու երկխոսության այստարածքին, որի շրջանակներում ծաղկում է Ֆրանկոֆոնիայի հարստություն հանդիսացող բազմազանությունը:

«Մեզ համար ֆրանկոֆոնիանմշակույթ է, մտածելակերպ, բարոյական արժեհամակարգ»,  – ընդգծել է ՀՀ նախագահը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։
00:45
20 Դեկտեմբերի 2016
Ռուսաստանի քաղաքական վերնախավը պետք է հասկանա, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է. թուրքագետ
Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը առիթ է Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար մտածելու այն մասին, որ Թուրքիան ահաբեկչության ապաստարան է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։