484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ–ն հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումներին, այն կներկայացվի հանրաքվեի
15:54
05 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի նիստի ժամանակ 104 «կողմ», 10 «դեմ» և երեք ձեռնպահ ձայներով հավանություն է տվել սահմանադրական բարեփոխումների նախագծին, որը նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարաման կարգին։ Փաստաթուղթը կներկայացվի համաժողովրդական հանրաքվեի։

Նոր Սահմանադրության նախագծի համաձայն` Հայաստանի նախագահը, որի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն, ընտրվում է յոթ տարով (ներկա հինգի փոխարեն) ոչ թե համազզային քվեարկության, այլ խորհրդարանի միջոցով։ Միևնույն մարդը կարող է նախագահի պաշտոնում ընտրվել միայն մեկ անգամ։ Նախատեսվում է, որ առաջին փուլում պետության ղեկավարը պետք է ընտրվի պատգամավորների ձայների ¾–ով, իսկ եթե դա չհաջողվի, ապա նշաձողն իջեցվում է մինչև 3/5։ Եթե այս դեպքում ևս ընտրություններն արդյունքի չհանգեցրին, ապա նախագահը կընտրվի պատգամավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ։

Ըստ փաստաթղթի` գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականությունը` սեփական ծրագրի հիման վրա։ Կառավարությունը նաև ղեկավարում է պետական կառավարման համակարգը։

Նոր նախագագծով նախագահը վարչապետի պաշտոնում նշանակում է խորհրդարանական ընտրություններում հաղթած կուսակցության կամ դաշինքի թեկնածուներից մեկին։ Միաժամանակ եթե խորհրդարանական ուժերը չկարողանան պայմանավորվել վարչապետի պաշտոնի շուրջ, ապա Ազգային ժողովն ազատ կարձակվի։ Վարչապետի նկատմամբ անվստահության քվե կարող է ներկայացվել նրա նշանակումից մեկ տարի հետո։

Հրապարակված փաստաթղթի համաձայն` Զինված ուժերը ենթարկվում են կառավարությանը, իսկ պատերազմի ժամանակ ԶՈւ–ի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։

Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ համամասնական համակարգով հինգ տարի ժամկետով ընտրվող Ազգային ժողովը բաղկացած կլինի առնվազն 101 պատգամավորից։ Օրենսդիր մարմնում նախատեսվում է տեղեր տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին։

Ընդ որում ընտրությունների արդյունքում խորհրդարանում կայուն մեծամասնության բացակայության դեպքում նախատեսվում է անցկացնել քվեարկության երկրորդ փուլ, որին կմասնակցեն ձայների մեծամասնությանն արժանացած երկու կուսակցությունները։ Երկրորդ փուլի հաղթողը կստանա լրացուցիչ մանդատներ։

Նոր նախագծով փոխվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը։ Մասնավորապես, ԿԸՀ–ի անդամներն ընտրվում են ԱԺ–ի կողմից պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5–ի կողմից։ Միևնույն մարդը չի կարող երկու անգամ անընդմեջ զբաղեցնել ԿԸՀ անդամի կամ նախագահի պաշտոնը։

Գործող օրենսդրությամբ` ԿԸՀ–ի անդամներին նշանակում է հանրապետության նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի ներկայացուցիչների առաջարկով։

Օգոստոսի 21–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱԺ–ին է ներկայացրել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը մշակվել է ՀՀ նախագահին առընթեր մասնագիտական հանձնաժողովի կողմից, այն նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման կարգին։ ՀՀ նախագահը նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդատվություններ է անցկացրել նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։–0–

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։