484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միջազգային խաղաղապահ գործողությունների ակտիվ մասնակիցն է. Օհանյան
15:41
05 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը, ունենալով նախորդ տասնամյակի ընթացքում կուտակած փորձ, միջազգային խաղաղապահ տարբեր գործողությունների ակտիվ մասնակիցն է, երկուշաբթի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Խաղաղապահ գործունեության մարտահրավերների միջազգային համաժողովի ամենամյա կոնֆերանսի ընթացքում։

Նրա խոսքով` Հայաստանը ՄԱԿ–ին միանալուց հետո քանակական և որակական տեսակետից իր ներդրումն է կատարում խաղաղապահության գործընթացի և գործունեության մեջ։

«Այսօր, երբ միջազգային անվտանգությունը բախվում է նոր մարտահրավերների հետ, ինչը պայմանավորված է լարվածության կտրուկ աճով, խաղաղապահությունը ձեռք է բերում հատուկ նշանակություն։ Գաղտնիք չէ, որ աշխարհը դառնում է ավելի փոխկապակցված, ինչին նպաստում են տեխնիկական առաջընթացը, թափանցիկ սահմանները, տեղաշարժվելու ազատությունն ու գլոբալիզացման շարունակական գործընթացը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարածաշրջաններից մեկում գրանցված անկայունությունը ազդում և նոր մարտահրավերներ է ստեղծում մնացած աշխարհի համար», – նշեց ՀՀ պաշտպանության նախարարը։

Օհանյանի կարծիքով` անվտանգության ոլորտում ՄԱԿ–ի դերակատարությունը և այդ կազմակերպությունը 70 տարվա ընթացքում ապացուցեցին, որ անվտանգության պահպանումը դրա հիմնական առաքելությունն է։ 

Նա նշեց, որ հայ խաղաղապահները ծառայում են Կոսովոյում, մասնակցել են խաղաղության պահպանությանը Իրաքում, հիմա ծառայում են Աֆղանստանում, իսկ նախորդ տարվա սկզբից` նաև Լիբանանում։ Նրանք ներկայացված են նաև Մալիում։

«Խաղաղության պահպանումը ինչպես փոքր, այնպես էլ մեծ պետությունների պատասխանատվությունն է։ Խաղաղապահությունը խաղաղություն ձեռք բերելու միջոցներից մեկն է։ Այսօր դրա համար անհրաժեշտ են լրացուցիչ ջանքեր», – ավելացրեց Օհանյանը։

Երևանյան կոնֆերանսը կտևիկ երկու օր։ Աշխարհի 16 երկրների 58 ներկայացուցիչներ կքննարկեն միջազգային խաղաղապահ գործունեության ժամանակակից խնդիրները։

Միջազգային համակազմակերպիչը ՀՀ ՊՆ–ի Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտն է։ Համաժողովը, որին մասնակցում է 22 պետություն, միջազգային խաղաղապահության ոլորտի ամենահեղինակավոր կառույցներից է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։