485.25
-0.08
569.44
-2.72
8.18
-0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ–ն պնդում է, որ Սիրիայում ավիահարվածների պետք է ենթարկվեն միայն ԻԼԻՊ–ի դիրքերն ու գրոհայինները
17:11
02 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում ավիացիոն հարվածների պետք է ենթարկվեն միայն «Իսլամական պետության» գրոհայինները, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը։

«Եվրոպական միությունը չի մասնակցում «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողություններին։ Սակայն մենք ցանկանում ենք միավորել միջազգային հանրությունը ընդհանուր առաջնությունների շուրջ, այդ թվում` անվտանգության։ «Իսլամական պետության» դեմ պայքարը չափազանց կարևոր է, սակայն, մեր կարծիքով, ավիահարվածները պետք է լինեն համակարգված ջանքերով և ուղղված լինեն ոչ թե քաղաքացիական անձանց, այլ «Իսլամական պետության» դեմ, – ուրբաթ Բրյուսելում կայացած բրիֆինգին հայտնել է մամուլի քարտուղարը` պատասխանելով Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները մեկնաբանելու խնդրանքին։

Նրա խոսքով` զուգահեռ պետք է տարվի քաղաքական գործընթաց, որը խաղաղության առումով Սիրիայում անցումային շրջանի կբերի։ «ԵՄ–ն պատրաստ է իր դերակատարումն ունենալ այդ քաղաքական գործընթացում, որն անցկացվելու է ՄԱԿ–ի հովանու ներքո», – նշել է Ք.Ռեյը փախանցում է Ինտերֆաքսը։

Նա ավելացրել է, որ չի անվանելու զինված այն խմբավորումները, որոնց նկատմամբ ռուսական ավիահարվածներ են հասցվել։

Բացի այն, Ք. Ռեյը հաստատել է, որ ԵՄ–ն սիրիական ընդդիմության քիչ քանակի հետ առնչություն ունի, սակայն նա չի մեկնաբանելու այդ հարվածները, թեև ԵՄ–ն մտահոգված է ռմբակոծությունների մասին հաղորդագրություններով, որոնց ենթարկվում են նաև քաղաքացիները Համա, Հոմսա և Իդլիբա շրջաններում։

«Իսկապես, ռուսական իշխանությանը մենք կոչ ենք անում իրենց ուժերը հստակ ուղղել միայն ահաբեկչության դեմ պայքարին` հաշվի առնելով, որ զուգահեռաբար Սիրիայի համար պետք է վստահելի որոշում ընդունվի քաղաքական գործընթացի միջոցով, որպեսզի միաժամանակ հանգեցնի ինկլյուզիվ և խաղաղ անցումային շրջանի մի երկրում, որը գտնվում է ՄԱԿ–ի հովանու ներքո», – ասել է Ֆ. Մոգերինիի ներկայացուցիչը։

«Հարվածները պետք է ուղղվեն միայն և միայն «Իսլամական պետության» դեմ», – ընդգծել է նա։

Արդարանու՞մ են ԵՄ–ի սպասումները` կապված տարածաշրջանի համար Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ համաձայնագրի դրական հետևանքների հետ և հիասթափված չէ՞, արդյոք, Բրյուսելը սիրիական հարցում Մոսկվայի և Թեհրանի մերձեցմամբ հարցին ի պատասխան` Ք. Ռեյը հայտնել է. «Մենք ակնկալում ենք, որ տարածաշրջանային և միջազգային գործընկերները, որոնք ազդեցություն ունեն Սիրիայում տարբեր կողմերի վրա, կառուցողական դեր կխաղան քաղաքական որոշման համար»։

«Մենք խոսում էինք վերջին շաբաթներին այն մասին, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը, որն առաջին հերթին չտարածման մասին համաձայնագիր է, կարող է նոր դինամիկա արձանագրել տարածաշրջանում, կարող է նոր հեռանկարներ բացել», – ասել է մամուլի քարտուղարը։

Նա ավելացրել է, որ Նյու Յորքում կայացած ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայում Իրանի հետ խորհրդակցությունների ընթացքում, բացի միջուկային ծրագրից, քննարկվել է նաև Սիրիայի իրավիճակը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։