478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Դը Վաալ. Երևանը և Բաքուն շահագրգռված չեն լայնածավալ պատերազմով
14:08
02 Հոկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված չեն լայնածավալ պատերազմի վերսկսմամբ, ասել է Քարնեգի հիմնադրամի փորձագետ, Կովկասի մասնագետ Թոմաս դը Վաալը «Լարվածության նոր փուլը ղարաբաղյան հակամարտության գոտում» թեմայով առցանց քննարկման ընթացքում։

Սեպտեմբերի 25–ին Ղարաբաղի ուժերի դիրքերի նկատմամբ իրականացված հրետանահրթիռային հարվածի հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ չորս զինծառայողներ։ Դրա նախորդ օրը Հայաստանի հյուսիսում գտնվող բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի իրականացրած գնդակոծությունների հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։ Գնդակոծությունների ժամանակ Ադրբեջանի ԶՈւ–ն օգտագործում է հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։ ԼՂՀ ՊՆ–ի հաղորդագրության համաձայ` ղարաբաղյան կողմի հատուցման ակցիայի հետևանքով Ադրբեջանի կողմից զոհվել է ավելի քան տասը մարդ, կան նաև վիրավորներ։

«Հայկական կողմի համար դա հասկանալի է, քանի որ ստատուս քվոն ձեռնտու է հայկական կողմին։ Իսկ ադրբեջանական կողմի համար դա մինչ օրս մեծ ռիսկ է։ Ինչով դա կավարտվի, հասկանալի չէ, չափազանց ռիսկային է ռեժիմի, Ադրբեջանի իշխանությունների համար»,– ասել է դը Վաալը։

Ըստ նրա, Ադրբեջանի ռազմական ներուժն այնքան էլ մեծ չէ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու համար։

Նա միաժամանակ նշել է, որ հակամարտության շուրջ ընդհանուր ֆոնը վատանում է ամբողջ տարածաշրջանի ռազմականացման պատճառով։

«Աճում է ռիսկը, որ ճակատի այդ մի դրվագը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների»,– ասել է դը Վաալը։

Նա ավելացրել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը վերջին ժամանակներում նվազագույնի է հասել` ստատուս քվոյի պահպանմանը և ռազմական գործողություններ թույլ չտալուն։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: