486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-10
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴ դեսպանը պարգևատրեց հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
16:33
29 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը երեքշաբթի պարգևատրեց հասարակական գործիչ և բարերար Հրաչյա Պողոսյանին ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով։

Վոլինկինի խոսքով` ԱՊՀ անդամ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի տեղակալ Հրաչյա Պողոսյանին պարգևը շնորհվել է հրամանագրով, որը ստորագրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` հայ–ռուսական հումանիտար և մշակութային կապերի ամրապնդման գործում զգալի անձնական ավանդի համար։

«Թող Ռուսաստանի ԱԳՆ–ի հետ համատեղ գործունեության, երկկողմ համագործակցության զարգացման, մեր պետությունների միջև բարեկամական կապերի ամրապնդման համար այդ կրծքանշանը պատվավոր տեղ զբաղեցնի Ձեր բազմաթիվ պարգևների շարքում»,– նշեց Վոլինկինը։

Նրա խոսքով` Պողոսյանը հայ–ռուսական հարաբերությունների ամրապնդման հետևողական կողմնակից է, նրա հասարակական և բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։

«Դուք սևեռուն ուշադրություն եք դարձնում նաև հուշարձանների վերականգնմանը` նվիրված Մեծ հայրենական պատերազմին, ակտիվ համագործակցում եք Ռուս ուղղափառ և Հայ առաքելական եկեղեցիների հետ»,– ասաց դեսպանը։

Իր հերթին Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով, նշեց, որ իրեն հատկապես հաճելի է արժանանալ նման բարձր պարգևի` ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանին։

«Հատկապես հաճելի է, որ ես ստանում են Ռուսաստանի արտգործնախարարության պարգևն իմ պատմական հայրենիքում` Հայաստանում։ Ռուսաստանն ինձ համար դարձել է երկրորդ հայրենիք, այն ինձ տվել է կրթություն և զարգանալու հնարավորություն»,– ասաց Պողոսյանը։

Հրաչյա Պողոսյանը բարեգործական գործունեություն է ծավալում Մոսկվայի և Համայն Ռուսիո գերագույն պատրիարք Կիրիլի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի օրհնությամբ, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի և Լադոժյան միտրոպոլիտ Վլադիմիրի և Նոր Նախիջևանի ու ՀԱԵ ռուսական թեմի առաջնորդ, եպիսկոպոս Եզրասի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։