478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+32
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը սեփական հակահայկական քարոզչության պատանդն է դարձել. Սաֆարյան
16:27
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը դարձել է սեփական հակահայկական քարոզչության պատանդը, երկուշաբթի ասել է «Ինտեգրում և զարգացում» հետզոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։

Սեպտեմբերի 25–ին ղարաբաղյան ուժերի դիրքերի հրթիռահրետանային հարվածի հետևանքով զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի չորս զինծառայող, իսկ դրանից մեկ օր առաջ ադրբեջանական կողմից Հայաստանի հյուսիսում տեղակայված բնակավայրերի գնդակոծման հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել։ Գնդակոծման ժամանակ ադրբեջանական զինված ուժերը կիրառում են հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ականանետներ և նռնականետներ։
«Ավելի սուր արտահայտելով հայերի և Հայաստանի նկատմամբ ատելությունը` ադրբեջանական իշխանությունները հայտնվել են մի իրավիճակում, որի դեպքում նրանց անհրաժեշտ է ամեն օր ցուցադրել բնակչությանն այդ ատելության կոնկրետ դրսևորումներ` այլ ոլորտներում բողոքներից հասարակությանը զերծ պահելու համար»,– ասել է Սաֆարյանը Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում։
Ըստ նրա, իրավիճակը պատահական չէ սրվել է ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայից անմիջապես առաջ։
 
«Բաքվում կարծում են, որ դա միջազգային հանրության ուշադրությունը գրավելու ևս մեկ հնարավորություն է։ Բայց դա անիմաստ և սին փորձ է, բանակցային գործընթացն այլընտրանք չունի»,– ասել է Սաֆարյանը։
Նա նշել է, թե չի կասկածում, որ Ադրբեջանը կպատժվի իր սանձարձակության համար։ «Պատերազմի ստվերը կա, բայց այն առայժմ իրական չէ։ Ուժերի հավասարակշռությունը հակամարտության գոտում դեռ երկար կպահպանվի, իսկ Ադրբեջանի սանձարձակ վարքագիծը պետք է արժանի պատասխան ստանա»,– ընդգծել է Սաֆարյանը։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ.–ի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Հանրաքվեին հաջորդեցին Ադրբեջանի ձեռնարկած ռազմական լայնածավալ գործողությունները, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ.–ի մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիր կնքելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմն, ընդհանուր առմամբ, շուրջ 25-30 հազար զոհ ունեցավ, իսկ մոտ մեկ միլիոն մարդ էլ ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: