480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ գործողություններում ՀԱՊԿ խաղաղապահների մասնակցությունը պետք է լինի առանձին պայմանավորվածությունների առարկա
11:31
28 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ գործողություններում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղարար ուժերի կոնկրետ կիրառումը պետք է լինի առանձին պայմանավորվածությունների առարկա, ընդգծել է ՀԱՊԿ–ին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է երկուշաբթի։

«Ընթանում է սահմանից դուրս խաղաղապահների կապերի և հնարավորությունների օգտագործման ամրապնդում։ Ինչ վերաբերում է նրանց կոնկրետ կիրառմանը, ապա այս հարցը պետք է լինի առանձին պայմանավորվածությունների առարկա»,– հաղորդել է Վասիլևը, հաղորդում է Ինտերֆաքսը։

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 28–ից հոկտեմբերի 4–ը Հայաստանում տեղի կունենան  «Անխախտ եղբայրություն 2015» խաղաղապահների զորավարժություններ, որոնց, բացի ՀԱՊԿ ռազմական ղեկավարությունից և քարտուղարության ղեկավարությունից, հրավիրված են ՄԱԿ–ի Խաղաղության աջակցության գործողությունների բաժնի և Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներ։

«Իհարկե, ՀԱՊԿ  անդամ երկրները շահագրգռված են, առաջին հերթին, որպեսզի մասնակցեն այն խաղարար գործողություններին, որտեղ առկա են մեր պետությունների շահերը։ Այդպիսի թեժ գոտիներ, ցավոք սրտի, կան։ Մենք բոլորս տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Սակայն մենք պետք է հաշվի առնենք ոչ միայն մեր պոտենցիալը և հետաքրքրությունը, այլ նաև ՄԱԿ–ի պահանջմունքները»,– նշել է ՌԴ մշտական ներկայացուցիչը։

Վասիլևի խոսքով` ՄԱԿ–ի կողմից հիմա առավել պահանջված են ուղղաթիռային ստորաբաժանումները, հոսպիտալները, ոստիկանության աշխատակիցները։

«Բնականաբար, ՀԱՊԿ–ի հնարավորությունների և ՄԱԿ–ի պահանջմունքների կապակցումը կլինի առանձին բանակցությունների առարկա»,– ասել է նա։

Պատասխանելով «Իսլամական պետության» դեմ ՄԱԿ–ի հովանու ներքո միջազգային լայն կոալիցիայում ՀԱՊԿ–ի` որպես կազմակերպության մասնակցության հարցին` մշտական ներկայացուցիչը նշել է. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ–ի անդամ երկրներին, ապա մենք նման կոալիցիայի բնական մասնակիցներ են։ ՀԱՊԿ–ի գագաթնաժողովում ելույթների ընթացքում գրեթե բոլոր առաջնորդները խոսել են արմատական իսլամիստներից բխող սպառնալիքի մասին։ Ուստի նման կոալիցիա ստեղծելու դեպքում ՀԱՊԿ անդամ երկրները կլինեն դրա առաջին մասնակիցները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։