483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ պատգամավորը խորհուրդ է տվել Զարուհի Փոստանջյանին ավելի համեստ լինել
15:07
24 Սեպտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանը խորհուրդ է տվել «Ժառանգություն» ընդդիմական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին ավելի համեստ և կոռեկտ լինել։

Սեպտեմբերի 18-ին Զարուհի Փոստանջյանը Հայաստանի խրոհրդարանի ամբիոնից հայտարարել է երկրում սահմանադրական բարեփոխումների աննպատակահարմարության մասին։ Նրա համոզմամբ` այսօր պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Ընդ որում նա կոչ է արել քաղաքացիներին թոթափել Սարգսյանի և գործող Հայաստանի Հանրապետական կուսակցության «ռեժիմը»։ «Մեզ անհրաժեշտ է անցնել Մելիք Ադամյանի (որտեղ գտնվում է ՀՀԿ–ի գրասենյակը) և Նալբանդյանի փողոցներով (որտեղ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունը) և քանդել ՊԱԿ–ի և ԱԱԾ–ի «Բաստիլիան», – ասել է նա։

«Փոստանջյանը պետք է մտածեր նախքան խորհրդարանի ամբիոնից նմանատիպ հայտարարություններ անելը։ Որպես կին, հայուհի և մայր նրան անհրաժեշտ է ավելի համեստ լինել», – ասել է Մելիքյանը։

Նա նաև նշել է, որ ԱԱԾ–ի ռեակցիան պատգամավորի հայտարարությանը  համարժեք, տեղին և բավական արդյունավետ էր։

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում կոչ է արել Զարուհի Փոստանջյանին խուսափել սադրիչ արտահայտություններից` զգուշացնելով որ նա պատասխանատվություն է կրում նմանատիպ խոսքերի և արարքների համար։

ԱԱԾ մամուլի ծառայությունում ընդգծել են, որ XXI դարում «Բաստիլիայի» կործանող, ժամանակավոր կառավարություն ձևավորող գործիչներին, որոնք հասարակությանը ձանձրացրել են իրենց հեղափոխական հռետորությամբ, և որոնք չեն հասկանում անվտանգության օրգանների դերը պետականության ամրապնդման գործում, օգտակար կլինի ժամանակ առ ժամանակ հաշվի նստել այն բանի հետ, որ ԱԱԾ–ն «Պետական անվտանգության կոմիտե» չէ կամ «ՆԳԺԿ», և այստեղ ծառայել և ծառայում են հայ ժողովրդին բազմաթիվ նվիրական զավակներ, ովքեր հակառակորդի աճող թշնամական վերաբերմունքի պայմաններում ամենօրյա քրտնաջան աշխատանքով ապահովում են, այդ թվում, տիկին Փոստանջյանի անվտանգությունը։

ԱԱԾ–ում նշել են, որ ցանկություն չունեն մտնելու զգացմունքային և անբովանդակ քննարկումների մեջ, և զուտ հիշեցնում են, որ նմանատիպ արտահայտություններ, ինչպիսիք են «տապալում», «շենքերի կործանում» և նմանատիպ կոչերը,  բնութագրվում են որպես հանցագործություն, նկարագրված են ՔՕ–ում և այդ գործողություններն անմիջականորեն կապված են ազգային անվտանգության օրգանների առջև օրենսդրության դրված խնդիրների հետ։

«Հետևաբար, ցանկացած նմանատիպ կոչ, առավել ևս նմանատիպ գործողությունների իրականացումը, կասեցվելու է բոլոր հնարավոր օրինական միջոցներով` ԱԱԾ–ի պարտականությունների շրջանակում», – նշել են մամուլի ծառայությունում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
22 Նոյեմբերի 2017
Էրդողանը կարծում է, որ Պուտինն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը
Ռուսաստանն ի վիճակի է կարգավորել ղարաբաղյան հիմնախնդիրը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։