481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հրապարակել է հայաստանի Մայր օրենքի նախագծի 15 գլուխները
11:52
05 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի . /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեքշաբթի արդարադատության նախարարության կայքում հրապարակել է Մայր օրենքի նախագծի 15 գլուխները, որը փաստացիորեն նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի։

Հուլիսի 15–ին հրապարակված նախագծի յոթ գլուխներին ավելացվել են մնացած ութը։ Ընդ որում, առաջին գլուխները խմբագրված են։

Հրապարակված դրույթները վերաբերում են սահմանադրական կարգին, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, օրենսդրական երաշխիքներին և պետական քաղաքականության հիմնական նպատակներին սոցիալական, տնտեսական և մշակութային ոլորտներում, խորհրդարանի, նախագահի, կառավարության, դատարանների և նոր մարմնի` Գերագույն դատական մարմնի, դատախազության և քննչական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, Օմբուդսմենի, ԿԸՀ–ի գործունեությանը։

Առաջին անգամ Սահմանադրությամբ կանոնակարգվում է հեռուստատեսության և ռադիոհեռարձակման հանձնաժողովի գործունեությունը, որին Մայր օրենքում հատկացված է մի ամբողջ գլուխ, ինչպես և Վերահսկիչ պալատին և Կենտրոնական բանկին։

15–րդ գլուխը վերաբերում է Սահմանադրության ընդունման հարցերին, շտկումներին և հանրաքվեին, և թույլատրում է Մայր օրենքում մի շարք փոփոխություններ ոչ հանրաքվեի միջոցով, այլ խորհրդարանի պատգամավորների ձայների երկու երրորդով։

Նախագծի համաձայն, Հայաստանի նախագահն ընտրվում է  յոթ տարի ժամկետով (ներկա 5–ի փոխարեն) ոչ թե համազգային քվեարկությամբ, այլ ընտրիչների ժողովի կողմից:

Ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և Ազգային ժողովի պատգամավորների թվին հավասար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից, որոնք կարող են լինել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Սահմանադրական բարեփոխումների նախագծի համաձայն, գործադիր իշխանության գերագույն մարմինը կառավարությունն է, որը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականություն իր ծրագրի հիման վրա։ Կառավարության վրա դրվում է նաև պետական կառավարման համակարգի ընդհանուր ղեկավարությունը։

Նոր նախագծով`  հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո` եռօրյա ժամկետում վարչապետ է նշանակում Ազգային ժողովի ընտրություններում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ներկայացրած վարչապետի թեկնածուին:

Միաժամանակ, եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Ըստ հրապարակված փաստաթղթի` Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, իսկ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է:

Բացի այդ, նախագծով սահմանվում է, որ հինգ տարով համամասնական համակարգով ընտրվող Ազգային ժողովը բաղկացած է նվազագույնը 101 պատգամավորից։ Օրենսդիր մարմնում նախատեսվում է տեղեր հատկացնել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։

Ընդ որում, եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլի արդյունքում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները։ Բացառությամբ երկրորդ փուլում հաղթած կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի, ընտրական արգելապատնեշները հաղթահարած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները պատգամավորական մանդատներ են ստանում առաջին փուլի արդյունքներով: 

Նոր նախագծով փոխվում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը։ Մասնավորապես, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը և մյուս անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայների մեծամասնությամբ, վեց տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, այդ թվում` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: 

Գործող օրենսդրությամբ` ԿԸՀ  անդամներին նշանակում է ՀՀ նախագահը Օմբուդսմենի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի նախագահների առաջարկով։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ուղարկել Հանձնաժողովի քարտուղարությանը՝ handznajoghovi-qartugharutyun@moj.am  էլեկտրոնային հասցեով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: