481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ներքին խնդիրները չեն լուծվի սահմանադրական բարեփոխումներով. քաղաքական գործիչ
15:09
04 Օգոստոսի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ոչ մի ներքին խնդիր չի լուծվի սահմանադրական բարեփոխումների միջոցով, անհրաժեշտ են ոչ թե սահմանադրության, այլ երկրի քաղաքական համակարգի փոփոխություններ, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը Հայաստանում հուլիսի 15–ին հրապարակել է Հիմնական օրենքի` փաստացի խորհրդարանական կառավարման կարգին անցնելը նախատեսող առաջին յոթ գլուխների լրամշակված նախագիծը։

«Մեր կուսակցությունն ամենասկզբից կառավարման խորհրդարանական կարգի կողմնակից էր, դա նշված է նաև մեր ծրագրում։ Սակայն ինստիտուցիոնալ վերջին փոփոխությունները որևէ կերպ չեն կարող բարելավել երկրի իրավիճակը և չեն լուծի որևէ առկա խնդիր»,– ասաց նա։

Սարգսյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումների նախագծում մի շարք սխալներ և թերացումներ կան։ «Կարծում ենք, որ այս փաստաթուղթը չի կարող քննարկումների առարկա դառնալ, քանի որ այն, նախևառաջ, պետք է խմբագրել։ 20 տարիների ընթացքում մենք արդեն երեք անգամ բարեփոխում ենք Սահմանադրությունը, սակայն պետք է հասկանալ, որ պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ երկրի ամբողջ քաղաքական համակարգը»,– ասաց նա։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահը կարծում է, որ եթե կա երկիրը ժողովրդավարության սկզբունքներին և սոցիալական արդարությանը համապատասխանեցնելու ցանկություն, ապա գործող Սահմանադրությունը ոչ ոքի դրանում չի սահմանափակում, իսկ եթե «բարգավաճեն» կոռուպցիան և տարատեսակ կեղծումները, ապա տարբերություն չկա, թե երկրում կառավարման որ կարգն է գործում` նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական։ 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահի տեղակալ Անուշ Սեդրակյանն իր հերթին նշեց, որ նոր Սահմանադրությունն ուղղված է ոչ թե պարզապես առանձին քաղաքական գործչի, այլ ամբողջ համակարգի վերարտադրությանը։

Սեդրակյանի խոսքով, Հայաստանի քաղաքական մեկուսացումը հանգեցրել է տնտեսական մեկուսացմանը, ինչի կապակցությամբ երկրի իշխանությունները փորձում են Արևմուտքի առջև ժողովրդավարության, սահմանադրական բարեփոխումների պատրանք ստեղծել, որ արևմտյան երկրներից եկող ֆինանսական հոսքը չդադարի։

«Նոր սահմանադրությունը սահմանափակում է, փակում է ընդդիմության բոլոր ուղիները դեպի քաղաքական պայքար` զրկելով նրան ընտրությունների ժամանակ ցանկացած հնարավորությունից»,– ավելացրեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: